Մոսկվան ջանքեր Է գործադրում Հալեպում «լռության ռեժիմի» ամրապնդման համար. Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան ջանքեր Է գործադրում, որպեսզի Սիրիայի Հալեպ քաղաքում «լռության ռեժիմը» հուսալիորեն ամրապնդվի, բայց ԱՄՆ-ն ի վիճակի չԷ Սիրիայում իր կողմից աջակցվող ընդդիմադիր խմբավորումներին հարկադրել սահմանազատվելու «Ջեբհաթ ան նուսրայից»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահի հետ համակարգմամբ ջանքեր Է գործադրում, որպեսզի Հալեպում հուսալիորեն տարածվի «լռության ռեժիմը», որը վերջին օրերին իրեն դրականորեն Է դրսեւորել Հյուսիսային Լաթաքիայում եւ Արեւելյան Գութայում»,- ասել Է Զախարովան:
Սակայն, նրա խոսքով՝ «խնդիրն այն Է, որ մեր ամերիկացի գործընկերներն առայժմ ի վիճակի չեն իրենց կողմից աջակցվող սիրիական ընդդիմադիր խմբավորումներին հարկադրել սահմանազատվելու «Ջեբհաթ ան նուսրայից»:
«Ըստ որում «Ջեբհաթ ան նուսրայի» ահաբեկիչներն այդ կազմակերպությունները եւ դրանց անդամներին օգտագործում են նոր արյունալի սադրանքների համար»,- նշել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



