Լևոն Զուրաբյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նոր ընտրական օրենսգրքի մշակման հարցը
ПОЛИТИКАՀայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մայիսի 6-ին հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լևոն Զուրաբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ ընդհանրապես Հայաստանում ընտրական գործընթացների օրինականության ապահովման հետ կապված խնդիրները:
Երկուստեք ընդգծվել է ընտրական գործընթացներում օրինականության վերահսկման արդյունավետ մեխանիզմների շուրջ իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համաձայնության կայացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղված դիվանագիտական գործընթացին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



