Չեմպիոնների լիգա. Գարեթ Բեյլը՝ շաբաթվա լավագույն խաղացող
СПОРТՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ, Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն խաղացող։ Բեյլը ստացել է ձայների 63 տոկոսը, Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 37 տոկոսը։
Հիշեցնենք, որ Բեյլի հարվածից եւ անդրադարձից հետո գնդակը հայտնվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Անգլիայում կայացած առաջին խաղում, գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։
Մադրիդի «Աթլետիկոն» Մյունխենում «Բավարիային» պարտվեց 1։2 հաշվով։ Մրցակցի խաղադաշտում Գրիզմանի գոլը վճռական նշանակություն ունեցավ։ Մադրիդում կայացած առաջին խաղում Սիմեոնի գլխավորած թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Իսպանական թիմը եզրափակիչում է։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



