Հետաքրքիր փաստեր Իտալիայի մասին (մաս 2րդ)
ЛАЙФBuongiorno ragazzi (բարի առավոտ, երեխաներ): Իտալիան հիանալի երկիր է, որտեղ ցանկություն է առաջանում վերադառնալ (եթե այնտեղ արդեն եղել եք) ու ցանկանում եք լինել, եթե չեք եղել:
Իտալիան լի է անակնկալներով:Past.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր Իտալիայի մասին, որոնց մասին դուք, հավանաբար, տեղյակ չեք:
Եվ այսպես՝
301 թվականին հիմնադրված Սան-Մարինո պետությունը աշխարհում ամենահին հանրապետությունն է, որը բոլոր կողմերից շրջապատված է Իտալիայով: Սան-Մարինոյի Սահմանադրությունը ամենահինն է աշխարհում, որը գրված է 1600 թվականին:

Հռոմում կատու սատկացնելու համար ձեզ սպառնում է 10 հազար եվրո տուգանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում: Ընդ որում՝ Հռոմի փողոցներում թափառում է մոտավորապես 300 հազար անտուն կատու:
.
WhatsApp հավելվածի անունը շոշափվում է իտալական ամուսնությունների գրեթե 50 տոկոսի դեպքերում:
«Քրիստոսն անդունդից» արձանի բնօրինակը գտնվում է իտալական Ռիվիերայի ափին:
Իտալացիները խոսելիս ակտիվորեն օգտվում են տասնյակ ժեստերից: Դրանք առաջացել են շփման ժամանակ երկրում լեզվի զգալի տարբերությունների պատճառով: 
Ֆերարին իտալական ազգանուն է, որը հաճախ է հանդիպում երկրում, որքան Սմիթը՝ Անգլիայում կամ Իվանովը՝ Ռուսաստանում:
Իտալական ամենահայտնի աղանդերը՝ տիրամիսուն, ստեղծվել է 17-րդ դարում: tira mi su բառը փոխաբերաբար նշանակում է «ինձ երջանիկ է դարձնում»: Պատճառը աղանդերում պարունակվող սուրճն ու կակաոն են: 
Վատիկանը ևս մեկ պետություն է՝ ամբողջությամբ շրջապատված Իտալիայով: Սա միակ պետությունն է, որը իրավունք ունի գիշերը փակել իր դարպասները:
Հռոմի համալսարանում սովորում է 150 հազար ուսանող, ինչը այն դարձնում է աշխարհում ամենամեծը:
Իտալական մեծ ընտանիքը ավելի քան միֆ է այսօր, քանի որ երկրում Եվրոպայում ծնելիությնա ամենացածր մակարդակն է: Ընդ որում՝ միակ երեխան ընտանիքում սովորաբար ապրում է մինչև 30 տարեկանը լրանալը: 
Երկրի տարածքում կա 3 գործող հրաբուխ՝ Վեզուվը, Էթնան ու Ստրոմբոլին:
Միջին վիճակագրական իտալացին տարեկան ուտում է 30 կգ մակարոն: Իտալիայում գոյություն ունի պաստայի 150 տեսակ:



