Արտեմ Ասատրյանը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ ընդունել է մի խումբ վետերանների
ОБЩЕСТВОԱյս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է մայիսյան հաղթանակների կերտման գործում ավագ սերնդի՝ մեր հայրերի ու պապերիունեցած ներդրումը:
Հանդիպման ընթացքում վետերանները շնորհակալություն են հայտնել նախարար Արտեմ Ասատրյանին ընդունելության համար, իրենց երախտագիտությունն են փոխանցել ՀՀ կառավարությանը՝50 վետերանների առողջարանային ուղեգրեր տրամադրելու համար, ինչպես նաև բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են դեղորայքի տրամադրմանը, բժիշկների տնային այցերի անհրաժեշտությանը և վետերանների որոշ խնդիրների աջակցությանը:
Նախարարը վստահեցրել է, որ բարձրացված խնդիրների ուղղությամբ աշխատանքներ կտարվեն և կտրվեն հնարավոր լուծումներ»:



