Էդգար Մանուչարյան. Փորձում եմ իմ խաղը ցուցադրել
СПОРТՌուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ «Մորդովիա»-«Ուրալ» (1:1) հանդիպումից հետո Եկատերինբուրգի թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով բացեց հանդիպման հաշիվը, կիսվել է տպավորություններով:
-Էդգա՛ր, առաջին անգամը չէ, որ գոլ եք խփում «Մորդովիային»: Փաստացի Դուք դառնում ենք Սարանսկում Ձեր թիմի գլխավոր մասնագետը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Պարզապես այդպես է ստացվում: Փորձում եմ իմ խաղը ցուցադրել: Այնպես է ստացվել, որ «Մորոդվիային» գոլ եմ խփել, երբ մենք խաղում էինք երկրորդ լիգայում, և ահա կրկին խփեցի: Այս գոլը մեզ հաղթանակ չբերեց, ստացվում է՝ այն օգտակար չէր:
-Ցավալի՞ է, որ Ձեր շնորհիվ գրեթե հաղթած խաղի վերջում թիմը գոլ բաց թողեց:
-Կարծում եմ՝ պատասխանը գիտեք: Իհարկե, ցավալի է:
-Ձեր թիմին ի՞նչ չբավարարեց 3 միավոր վաստակելու համար:
-Վերջնամասում սխալվեցինք և պատասխան տվեցինք դրա համար:
-Ընդհանուր խաղին նայելով՝ ոչ-ոքի արդյունքն արդարացի՞ էր:
-Ո՛չ: Մենք ավելի լավ խաղացինք, ավելի շատ հնարավորություններ ունեցանք: Եթե երկրորդ կեսում օգտագործեինք մեր գոլային հնարավորությունը, կհաղթեինք: Պետք է շարունակենք աշխատել, առջևում «Լոկոմոտիվի» հետ հանդիպումն է:
Աղբյուր՝ Sovsport.ru