Լոնդոնի քաղաքապետ է դարձել մուսուլման գործիչ Սադիք Խանը
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի քաղաքապետ է ընտրվել լեյբորիստ գործիչ Սադիք Խանը, ով այդպիսով պատմության մեջ մտավ որպես Միացյալ Թագավորության մայրաքաղաքի առաջին մահմեդական քաղաքապետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քվեարկության արդյունքում Հանը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, արիստոկրատ և մուլտիմիլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35 տոկոս:
Լոնդոնի 46-ամյա քաղաքապետը ծագումով պակիստանից է: Հայրը 25 տարի աշխատել է որպես ավտոբուսի վարորդ: Ժամանակին Հանի տատն ու պապը Հնդկաստանից գնացել են Պակիստան, իսկ նրա ծնողները Պակիստանից մեկնել են Մեծ Բրիտանիա: Ընտանիքը 8 երեխաներով բնակվել է անապահովների համար նախատեսված բնակարարում: Մասնագիտությամբ Խանն իրավաբան է` մասնագիտացած մարդու իրավունքների ոլորտում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



