ՊՍԺ-ն շարունակում է ջախջախիչ հաղթանակները, Լիոնը ոչնչացրեց Մոնակոյին
СПОРТՖրանսիայի առաջնությունում 37-րդ տուրի բոլոր հանդիպումները կայացան միաժամանակ: Չեմպիոնի կոչումը վաղուց նվաճած ՊՍԺ-ն արտագնա մրցավեճում մրցել է «Գազելեկ Այաչոյի» հետ և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնել: Փարիզցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Էդինսոն Կավանին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Զլատան Իբրահիմովիչը:
2-րդ տեղի համար պայքարող «Լիոնն» ու «Մոնակոն», այս տուրից առաջ հավասար միավորներ ունեին և նրանց միջև մրցավեճից նմանատիպ հանդիպում էր ակնկալվում,սակայն պայքար չի ստացվել: «Լիոնը» «կարմրասպիտակներին» ջախջախել է 6:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ալեքսանդր Լակասետը:
«Նիցան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Սենտ Էտիենին» վաստակել է 60 միավոր և Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող երրորդ հորիզոնականից, որն այժմ զբաղեցնում է «Մոնակոն», ետ է մնում ընդամենը 2 միավորով: Ամեն ինչ կորոշվի վերջին տուրում:
Լիգա 1-ի 37-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Բաստիա» – «Անժե»` 1:0, «Բորդո» – «Լորյան»` 0:0, «Լիլ» – «Գենգամ»` 0:0, «Մարսել» – «Ռեյմս»` 1:0, «Մոնպելյե» – «Ռեն»` 0:2, «Նանտ» – «Կան»` 1:2, «Թուլուզ» – «Տրուա»` 1:0: