Ավստրալիայի վարչապետը հաստատել է խորհրդարանը ցրելու մասին լուրը
МЕЖДУНАРОДНОЕԱվստրալիայի վարչապետ Մալքոլմ Թորնբըլը հաստատել է խորհրդարանի երկու պալատները ցրելու մասին լուրը: Նրա տեղեկացմամբ, ընտրությունները նշանակված են հուլիսի 2-ին:
«Գեներալ նահանգապետն ընդունել է երկուշաբթի առավոտյան խորհրդարանի երկու պալատներն էլ ցրելու եւ հուլիսի 2-ին ընտրություններ նշանակելու մասին իմ երաշխավորությունը»,- նրա հայտարարությունն է մեջբերում Sputnik-ը:
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր երկրի խորհրդարանը ցրելու պատրաստակամության մասին, եթե կառավարության առաջարկած երկու օրինագծերը չընդունվեն:Դրանցից մեկն ուղղված է արհմիությունների գործունեության դեմ: Իսկ երկրորդ օրինագծով պետք է վերականգնվի շինարարության եւ արդյունաբերության հարցերով ավստրալական հանձնաժողովը:
1
«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
2
Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст»
3
По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сел...
4
Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»
5
Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»



