Արսեն Վենգեր. Ցավով եմ նայում «Լեսթերի» չեմպիոնությանը
СПОРТԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչի համար ցավալի է այն փաստը, որը Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Լեսթեր Սիթին»: Մասնագետը ցավալի է համարում իր թիմի անհաջողությունները հետնապահ եւ միջին տեղեր զբաղեցնող ակումբների հետ հանդիպումերում:
«Ինձ համար իսկապես ցավալի է, որ «Լեսթերը» նվաճեց տիտղոսը: Պետք է խոստովանել, որ այդ թիմը մյուսներից լավ անցկացրեց ամբողջ մրցաշրջանը: Կարծում եմ՝ «Տոտենհեմի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» համար եւս ցավալի է տեսնել «Լեսթերի» հաղթանակը: Բայց ֆուտբոլն այդպիսին է: Մենք շատ վրիպումներ թույլ տվեցինք փոքր թիմերի հետ խաղերում: Ես չգիտեմ՝ ինչու այդպես եղավ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անգլիայի առաջնության նախավերջին տուրում «Արսենալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»: «Արսենալը» 67 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Սիթին» 3 միավոր քիչ ունի եւ չորրորդն է:
Մայիսի 8-ին կայանալի «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: