ՀՊՄՀ թիմը՝ ֆուտզալի աղջիկների 17-րդ ուսանողական խաղերի հաղթող
СПОРТՀայաստանի 17-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի աղջիկների առաջնությունում հաղթող է հռչակվել Հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմը, երկրորդ տեղում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, իսկ երրորդ տեղում՝ առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի աղջիկների ֆուտզալի առաջնությանը մասնակցած Վանաձորի պետական համալսարանի թիմը։
Հայկական պետական մանկավարժականն համալսարանի աղջիկները երկրորդ տարին անընդմեջ են դառնում ուսանողական խաղերի ֆուտզալի առաջնության հաղթող։
Այս մարզաձեւից մրցումներին մասնակցում էր հինգ թիմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների թիմերը։
Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձեւի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի մոտ 2500 ուսանող Հայաստանից եւ Արցախից։