Զիդանը Վալենսիայի դեմ խաղի մասին
СПОРТՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի կազմում խնդիրներ ունեցող ֆուտբոլիստների մասին:
«Բենզեման մեզ հետ է, նա պատրաստ է «Վալենսիայի» դեմ խաղին: Դեռ հարց է, թե նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից: Դա կախված կլինի իր ինքնազգացողությունից:
Ռոնալդուն փայլուն մարզավիճակում է: Նա պատրաստվելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ մասնակցելով Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերի խաղերին մասնակցելով:
Նավասի, Կարվախալի եւ Բեյլի դեպքում մեզ միայն համբերություն է հարկավոր: «Վալենսիայի» դեմ հանդիպումը նրանք բաց կթողնեն»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



