ԼՂՀ Նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցության հարցեր
ПОЛИТИКАՆախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակներում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմաններում տիրող իրավիճակին և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



