Չինաստանում Յանզցիի հատակից բարձրացրել են խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավը
ОБЩЕСТВОՉինաստանում փրկարարներին հաջողվել է Յանզցի գետի հատակից բարձրացնել խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավը, որի վրա եղել է ավելի քան 400 ուղեւոր: Այդ մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարարությանը:
Ողբերգությունը տեղի Է ունեցել հունիսի 1-ին: Նավը Նանկինից ուղեւորվում Էր Չունցին: Նավի վրա եղել Է 458 մարդ, ներառյալ 406 ուղեւոր, անձնակազմի 47 անդամ եւ տուրիստական գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը եւ գլխավոր ինժեները հայտնել են, որ խորտակումից առաջ նավը ենթարկվել Է ցիկլոնի հարվածին: Պատահածից հետո նավապետն ու ինժեները ձերբակալվել են ու հարցաքննվել:
Վերջին տվյալներով՝ հաջողվել է փրկել 14 մարդու: Նավի խորտակման հաստատված զոհերի թիվը հասել է 82-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



