Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարը
ОБЩЕСТВОԲաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեռևս ուսումնասիրվում են պայթյունի պատճառները, իսկ ներկայումս գազատարով բնական գազի հոսքը դադարեցված է:
Օրերս պայթեցվել էին Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, ինչպես նաև Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը: Երկու պայթյունների պատասխանատու էին հայտարարվել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



