Եռատոնի առիթով ՌԴ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է հայկական սպայակազմի հետ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպել է ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում ուսանող եւ վերապատրաստում անցնող ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ:
Դեսպանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Օլեգ Եսայանն իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի համար եռատոնի նշանակությանն ու խորհրդին՝ վկայակոչելով հավերժ փառք եւ խոնարհում Հայրենական պատերազմի հաղթանակին եւ Շուշիի ազատագրմանը կյանքը նվիրաբերած հայ զինվորականներին: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության տարբեր սերունդների համար մայիսի 9-ը դարձել է արիության, Հայրենիքի հերոսական պաշտպանության եւ ազգային վերելքի կարեւորագույն պատմական էջերից մեկը:
Նա անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձություններին՝ հանգամանալից խոսելով հայկական կողմի դիրքորոշման, դիվանագիտական գործընթացների, դեսպանության գործունեության, Ռուսաստանի հայ համայնքի կողմից ԼՂՀ-ին ցուցաբերվող օգնության եւ առհասարակ ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
Դեսպանը հանդիպմանը ներկա 3 բարձրաստիճան սպայի, ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով, «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալներ է հանձնել:



