ԱՄՆ ուղեւորվող բրիտանական զբոսանավի վրա ավելի քան 250 մարդ է թունավորվել
МЕЖДУНАРОДНОЕBalmoral բրիտանական զբոսանավի 252 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ աղեստամոքսային ինֆեկցիայով են վարակվել ԱՄՆ ափերի ուղղությամբ ճանապարհորդելիս: Այս մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ ապրիլի կեսին Անգլիայի Սաութհեմթոն նավահանգստից ԱՄՆ Մեն քաղաքի ափերն ուղեւորված Balmoral-ի տախտակամածին եղել է 919 ուղեւոր եւ անձնակազմի 502 անդամ: Այս պահին նավը խարիսխ է գցել Պորտլենդ քաղաքում, բայց շուտով կշարունակի ճանապարհը:
Հետագայում ինֆեկցիայի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել, այդ թվում՝ զբոսանավի ամբողջական դեզինֆեկցիա:
Նախնական վարկածի համաձայն՝ մարդիկ վարակվել են այսպես կոչված նորովիրուսով, որն առաջ է բերում սրտխառնոց, փսխում եւ լուծ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



