Թրամփը վստահ է, որ ընտրություններում կհաղթի նաեւ առանց հանրապետականների աջակցության
МЕЖДУНАРОДНОЕՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կկարողանա Սպիտակ տան ղեկավար դառնալ նաեւ առանց հանրապետականների աջակցության:
Թրամփն այն կարծիքին է, որ Հանրապետական կուսակցության ղեկավարության շարքերի պառակտումը, որն առայժմ պատրաստ չէ միասնաբար պաշտպանել գործարարի թեկնածությունը, չի կարողանա խանգարել իրեն վերջնական հաղթանակ տանելու հարցում: «Ավելի լավ կլիներ, եթե կուսակցությունը համախմբվեր, սակայն չեմ կարծում, թե դա անհրաժեշտ է»,- ասել է միլիարդատերը:
Թրամփի կարծիքով՝ ինքն ապահովել է շարքային ամերիկացիների լուրջ աջակցությունը, քանի որ «ինքը բնավ նման չէ որեւէ մեկին, ով երբեւիցե առաջադրվել է նախագահի թեկնածու»:
Դրա հետ մեկտեղ հանրապետականը նշել է, որ իր շտաբն աշխատում է իր կողմը գրավել նաեւ այն քաղաքացիներին, ովքեր ներկայում նախապատվությունը տալիս են Դեմոկրատական կուսակցությանը: «Ես կստանամ միլիոնավոր դեմոկրատ ընտրողների ձայները»,- վստահություն է հայտնել Թրամփը:



