Եգիպտոսի մայրաքաղաքի հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել
МЕЖДУНАРОДНОЕՄայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Եգիպտոսի մայրաքաղաքի Աթաբա թաղամասի հյուրանոցում ու դրան հարակից առեւտրի կրպակներում ուժեղ հրդեհ է բռնկվել, հյուրանոցի բոլոր հաճախորդներին տարհանել են, այս մասին «Օն- ԹՎ» հեռուստաալիքի եթերում հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Մուջահեդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հրշեջ ծառայության աշխատակիցները մինչեւ հիմա պայքարում են կրակի դեմ, հրդեհի վայր են ուղարկել 30 հրշեջ մեքենաներ:
«Յոում 7» լրատվական պոտալին Կահիրեի բուժօգնության ծառայությունից հայտնել են, որ 24 մարդու են հոսպիտալացրել այրվածքներով ու գազի թունավորումով, եւս 19 –ին էլ օգնություն են ցուցաբերել հենց տեղում: Տուժածները տեղի բնակիչներ են ու առեւտրականներ:
Եգիպտոսի մայրաքաղաքի հրշեջ վարչության տվյալներով ՝ հրդեհն ամենայն հավանականությամբ սկսվել է վեց հարկանի շենքի ներքեւի հարկերում, որտեղ ոչ թանկարժեք հյուրանոց է գործում, իսկ պատճառը հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելն է եղել: Քանի որ հյուրանոցում կրակի դեմ պայքարելու որեւէ միջոց չկար, բոցն արագ տարածվել է նաեւ հարակից առեւտրի կրպակների վրա: Հրդեհից ստացված վնասը գուցե կգերազանցի քսան միլիոն եգիպտական ֆունտը ( ավելի քան 2.2 մլմ դոլար):



