Իրաքում ԻՊ զինյալները քլոր պարունակող լիցքերով գնդակոծել են քուրդ գրոհայիններին
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» խմբավորման ջոկատները Իրաքյան Քուրդիստանում մարտերի ժամանակ քրդական փեշմերգայի դեմ գործածել է գազաձեւ քլոր պարունակող լիցքեր, տուժել են մի քանի գրոհայիններ, հայտնել է Քուրդիստանի հայրենասիրական միության կայքը:
«ԻՊ խմբավորումը փեշմերգայի վրա հարձակվել է Էլ քուվեյր շրջանի Աբու Շիթ գյուղի մոտակայքում: Զինյալները 12 հրթիռ են արձակել, որոնք քիմիկատներով լիցքեր ունեին»,- մեջբերում է փեշմերգայի ներկայացուցիչը: Այդ հարձակումից տուժել են վեց քուրդ զինյալներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գրեթե միաժամանակ, Քուրդիստանի հայրենասիրական միության տվյալներով իսլամիստները Կիրկուկ նահանգի Բաշաիր գյուղի մոտ ականանետային լիցքեր են կիրառել, որոնք նույնպես քլորով էին լցված: Կայքի տվյալներով մի քանի գրոհային է վնասվել, նրանց մոտ նկատվել է նաեւ շնչառության խանգարում:
Մինչ այդ մամուլում հաղորդագրություն էր հայտնվել, որ ԻՊ-ն քլորով լիցքերի ու այլ քիմիական զենքի արտադրություն է սկսել Մոսուլի համալսարանի լաբորատորիաների բազայի վրա:
Իրաքյան Քուրդիստանը Իրաքի հյուսիսում գտնվող ինքնավարություն է, որը ստացել է այդ կարգավիճակը 90-ականներին: Ինքնավարությունը ունի իր կառավարությունը, խորհրդարանն ու նախագահը, նաեւ զինված ուժերը՝ փեշմերգան, որում շուրջ 120 հազար մարդ կա: Իրաքյան Քուրդիստանում ավանդաբար ուժեղ են երկու քաղաքական ուժեր՝ Քուրդիստանի հայրենասիրական միությունը ու Քուրդիստանի դեմոկրատական ուժերը, որոնց միջեւ հակասությունները 1994- 98 թթ. վերածվել էին քաղաքացիական պատերազմի: Ոչ պաշտոնապես փեշմերգայի բոլոր գումարտակները առայսօր բաժանվում են ըստ այս կամ այն կուսակցական պատկանելիության, չնայած ունեն ընդհանուր հրամանատարություն: 2014-ից ի վեր փեշմերգան հաջող մարտեր է մղում ԻՊ դեմ:



