Ереван, 08.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Գրիգորի Եսայան. «Շատ քիչ կին կդիմանա ինձ, ամբողջ օրը դրսերում, մեկն ա հելնում վզիս, մյուսն ա իջնում շալակիցս»

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Երգիչ Գրիգորի Եսայանը հայ հանրությանը հայտնի դարձավ իր «Ոնց եմ քեզ սիրում» երգով, որը նվիրել է որդուն՝ 14-ամյա Ռոբերտին։ Հենց այս երգով Գրիգորին սկսեց մեծ մասսայականություն վայելել և խնջույքների ժամանակ դարձավ ամենապահանջված հայ երգիչներից մեկը։ Մեր զրույցի ժամանակ էլ երգիչն իր խմբի հետ համերգների էր մեկնում։ Միևնույն ժամանակ, Գրիգորիի մասին շատ քիչ տեղեկություններ կան համացանցում։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Հայաստանում չի ապրում, սակայն վերջերս սկսել են մի քիչ շատ հետաքրքրվել իրենով։

BlogNews-ը Գրիգորիի հետ խոսել է ինչպես անցած ճանապարհի, այնպես էլ անձնական կյանքի մասին։ Երգիչն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության և նախկին կնոջ հետ հարաբերությունների մասին։

-Գրիգորի, ինչպե՞ս ճանապարհաշինարարը դարձավ երգիչ։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։

-Ես սովորեցի Պոլիտեխնիկի Ճանապարհաշինարարության բաժնում, քանի որ այն ժամանակ պետք էր մի տեղ սովորել։ Իրականում ոչինչ չէի հասկանում այդ ամենից։ Պետք է մի բաժին ընտրեի, ընտրեցի Ճանապարհաշինարարությունը, որովհետև այդտեղ ավելի շատ աղջիկներ կային։) Իսկ բեմում լինելու մասին երազել եմ մանկուց, կիթառով երգում էի, նույնիսկ դպրոց կիթառը ձեռքիս էի գնում։

Երաժշտական կրթություն չունեմ, սակայն երգի հետ կապված երկար ճանապարհ եմ անցել, և դա ոչ մի կապ չունի ուսման հետ։

-Ձեր «Ոնց եմ քեզ սիրում» երգը նվիրված է Ձեր որդուն, ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։

-Որդիս ապրում է Երևանում, ես՝ Ռուսաստանում, և հենց այդ պահերի մասին է գրված երգը։ Ես ուզում էի ցույց տալ իմ սերը, որովհետև, ցավոք սրտի, ես ու իր մայրը միասին չենք ապրում։

Որդիս շատ հասարակ ու հանգիստ է արձագանքել երգին։ Հաստատ այս երգն իր ամենասիրածը չէ։

Իսկ հանրային արձագանքի մասով չէի սպասում, որ երգի արձագանքն այսպիսին կլինի։ Ես այն երգել եմ ոչ թե որ հիթ դառնա, այլ որդուս համար։ Հետո զգացի, որ այն սիրվել է ժողովրդի կողմից և մտածցի տեսահոլովակի մասին։ Ինձ համար շատ հաճելի է, որ այն հնչում է Հայաստանում, Ռուասաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, արդեն երգը կա մի քանի լեզուներով։ 

Photo from grigoryesayan

-Ո՞ր փուլն եք բեկումնային համարում Ձեր կարիերայում։

-Ոչ մեկն ինձ համար բեկումնային չեմ համարում։ Ես միշտ էլ աշխատասեր եմ եղել և աշխատել եմ։ Երբ տեսնում եմ, որ ինձ մոտ ինչ-որ բան լավ է ստացվում, ավելի եմ շահագրգռվում ու ավելի շատ եմ աշխատում։ Այսօրվա դրությամբ, երևի ամենահետաքրքիր փուլն է իմ կարիերայում, որովհետև տարբեր նոր առաջարկներ եմ ստանում։ Ես դեռ կզարմացնեմ իմ ժողովրդին։

-Ի՞նչն է Ձեզ պահում Ռուսաստանում։

-Ես ընդհանրապես չեմ ապրել Հայաստանում. ծնվել եմ Վրաստանում, հետո տեղափոխվել Ռուսաստան։ Երևի սովորություն է։ Իմ բարեկամությունը, հայրս Ռուսաստանում է, մայրիկս, ցավոք սրտի, մահացած է։ Ես այնտեղ ունեմ բնակարաններ, իմ ապրելու տեղը Ռուսաստանն է, բայց այնպես չէ, որ Ռուսաստանում նստած կարոտում ենք, երևի Հայաստանում ավելի շատ եմ լինում, քանի որ աշխատանքի բերումով հաճախ եմ գալիս։ Շատ եմ սիրում Երևանը և կարոտում։ Ռուսաստանն ինձ չի պահում, ուղղակի դա ընտրություն է, որն արվել է դեռևս տարիներ առաջ։

Photo from grigoryesayan

-Ձեր որդին, Հայաստանում է, Ձեզ համար բարդ չէ՞։

-Իհարկե, ինձ համար բարդ է, բայց կյանքում ամեն ինչ էլ պատահում է։ Մենք իրարից հեռու ենք, բայց հաճախ ենք հանդիպում։ Ես եմ իրենց հյուր գնում, ինքն է գալիս։ Շատ լավ հարաբերություններ ունենք, բայց, իհարկե, ցավալի է, որ հեռավորություն կա։

-Երեխաները հաճախ չեն հաշտվում ծնողների՝ հեռու լինելու հետ։ Ձեր տղան այս առումով մեղադրո՞ւմ է Ձեզ։

-Չէ, մեղադրանք չկա որդուս կողմից, շատ լավ հարաբերություններ ունենք։

Photo from grigoryesayan

-Հեռավորության վրա երեխայի դաստիարակության հարցում ներազդման հնարավորությունը փոքրանում է։ Ամեն դեպքում, Ձեր որդու դաստիարակության հարցում վստահաբար ունեք Ձեր տեսլականը։ Ի՞նչն եք ամենից շատ կարևորում նրա դաստիարակության հարցում։

-Շատ գոհ եմ որդուս դաստիրակությունից։ Որպես հայր՝ որքանով կարողանում եմ՝ ես էլ եմ մասնակցում նրա դաստիարակությանը՝ թե՛ երգով, թե՛ մեր «ախպերական» խոսակցություններով։ Ինքը շատ լավ է ընդունում իմ խոսքը։

Ես շատ գոհ եմ իր մայրիկից, նա շատ լավ անձնավորություն է։ Փառք Աստծո, որդուս դաստիարակության հետ խնդիրներ չկան։ Նա ոսկի տղա է, շատ խելոք, համեստ։ Ես հպարտանում եմ իրենով։ Նաև շատ գոհ եմ իր մայրիկից, որ նա իր կյանքը նվիրել է մեր որդուն։ Ես դրսի պատ եմ, միշտ դրսերում եմ, եթե նույնիսկ միասին լինեինք, միևնույնն է, ես դրսում էի լինելու։

-Դուք չեք սիրում խոսել Ձեր անձնական կյանքի մասին։ Գուցե պատճառն այն է, որ ամուսնալուծվա՞ծ եք, իսկ հայ երգիչները սովորաբար չեն սիրում խոսել ամուսնալուծության մասին։

-Ես չեմ սիրում խոսել ամուսնալուծության մասին, սակայն դա գաղտնիք չէ։ Այո, մենք ամուսնալուծված ենք։ Դե աղջիկ է, հիմա չի դիմացել, իմ նման տղամարդուն ով կդիմանա, շատ քիչ աղջիկ կդիմանա. ամբողջ օրը դրսերում, էստեղ մի նկար, էնտեղ մի վիդեո, ստեղ մեկն ա հելնում վզիս, մյուսն իջնում շալակիցս և այլն։

-Մի առիթով նշել եք, որ հաճախ եք սիրահարվում, և դա խանգարել է նաև Ձեր անձնական կյանքին։  Դա որքանո՞վ է ազդել  Ձեր ամունալուծության վրա։

-Հա երևի ժամանակին շատ եմ սիրահարվել, սակայն դա ավելի շատ կատակ է, քան իրականություն։ Պատճառներից մեկն էլ, իհարկե, դա է եղել։

-Ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր նախկին կնոջ հետ։

-Մենք լավ հարաբերություններ ենք պահպանել, շատ լավ կապի մեջ ենք, ամեն ինչ նորմալ է։

-Ամուսնալուծությունից հետո դժվար չէ՞ր վերականգնել հարաբերությունները։ Ի վերջո, մնում են վիրավորանքներ։

-Վերականգնել չենք ցանկացել։ Հարաբերություններում ամեն ինչ շատ լավ է, սակայն չեմ ցանկանում շատ խորը խոսել այս ամենի մասին։

 Photo from grigoryesayan

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета