Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
МЕЖДУНАРОДНОЕԲուլղարիայում «Նոր գյուղ» մարզական ճամբարում սկսվել են ՆԱՏՕ-ի «Պլատինե առյուծ 16-3» համատեղ բազմազգ զորավարժությունները: Այդ մասին երկուշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости-ն:
«Պլատինե առյուծ 16-3» զորավարժություններն անց են կացվում «Սևծովյան ռոտացիոն ուժեր 16.1» զորավարժությունների շրջանակում:
Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցի 315 զինվորական, նրանց թվում՝ բուլղարական բանակի (90), ԱՄՆ ծովային հետևազորի կորպուսների (150), Ռումինիայի զինված ուժերի (25), Մեծ Բրիտանիայի (40) և Ֆրանսիայի (11) ներկայացուցիչներ:
Զորավարժությունները, որոնց նպատակն է Արևելյան Եվրոպայում հավաքական պաշտպանության բարելավումը, կանցկացվեն մայիսի 9-ից մինչև 15-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



