Լավրովը և Քերրին հերթական անգամ քննարկել են Ղարաբաղի և Սիրիայի հիմնահարցերը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի և ԼՂ-ի հիմնահարցերը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը: Մասնավորապես, Լավրովն իր ամերիկացի գործընկերոջը հայտնել է ընդդիմադիր միավորումների առանձնացման անհրաժեշտության մասին ահաբեկիչներից:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Լավրովն ու Քերրին շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա առթիվ և ընդգծել Երկրորդ համաշխարհայինի մասին պատմական փաստերի պահպանման կարևորությունը:
Ինչպես հաղորդվում է, կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հիմնահարցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը այս փուլում: Բացի այդ, քննարկվել են նաև «երկկողմանի հարաբերությունների որոշակի ասպեկտներ»:



