Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Էխինացեան ինֆեկցված, կծած վերքերի բուժման բուսական դեղամիջոց

ЛАЙФ

Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական հիվանդություններով: Եվ զարմանալի չէ, որ այդ ախտանշանների դեպքում կիրառում են ինչպես ժողովրդական լայն տարածում ունեցող մեթոդներ (սև պղպեղով օղի, չոր մանանեխով գուլպա, քացախով մերսումներ և այլն), այնպես էլ հին և նոր սերնդի դեղամիջոցներ:

Զուր չէ ասված, որ բուժվելու պարագայում հարբուխը տևում է 7 օր, չբուժվելու` 1 շաբաթ: Այս առումով սուր շնչառական հիվանդություններով տառապողներին ավանդական դեղամիջոցների հետ մեկտեղ բժիշկները նշանակում են այլընտրանքային բուժիչ միջոցներ, որոնց մեջ էխինացեան իր ուրույն և պատվավոր տեղն ունի:

Մինչ օրս այն համարվում է մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով ամենահաճախ նշանակվող բուսական դեղամիջոցը: Մասնագետների կարծիքով` այս բույսը օժտված է իմուն համակարգի բջիջների` մակրոֆագերի և նեյտրոֆիլային գրանուլոցիտների, խթանման հատկոuթյամբ: Հարց է ծագում. իրա՞վ էխինացեան այդչափ օգտակար է, թե՞ ոչ: ԱՄՆ-ի Առողջապահության պետդեպարտամենտի պատվերով անցկացված կլինիկական փորձարկումների արդյունքները ևս մեկ անգամ ստիպեցին կասկածի տակ առնել մրսածության դեմ պայքարի այդչափ սիրելի դարձած միջոցի` էխինացեայի արդյունավետությունը:

echinacea-purpureaelton-knightpp18133

Փորձարկումներին մասնակցում էին Վիսքոնսին նահանգի համալսարանի թվով 148 ուսանող: Նրանցից յուրաքանչյուրի մոտ հիվանդության նշանները (նախանշված 15 ախտանիշներից առնվազն 2-ը) ի հայտ եկան փորձարկումներն սկսելուց ոչ շուտ, քան 36 ժամ առաջ: Հարկ է նշել, որ ուսանողներից և ոչ մեկը մինչ կլինիկական փորձարկումները սկսելը բուժմանն ուղղված որևէ քայլ չէր ձեռնարկել: Հիվանդները, որոնց պայմանականորեն 2 խմբի էին բաժանել, սկսեցին ընդունել ակտիվ նյութ կամ պլացեբո դեղապատիճներ (ընդ որում, առաջին 1-2 շաբաթների ընթացքում` օրական 6 անգամ, 4 դեղապատիճ, այնուհետև նույն քանակությամբ դեղապատիճներ` օրը 3 անգամ հաճախականությամբ):

Փորձարկումները բավականին անսպասելի արդյունքներ ունեցան. թե’ էխինացեա, և թե’ «դատարկ»դեղապատիճներ ընդունած հիվանդների մոտ հիվանդությունը մոտ 6 օր տևեց: Ընդ որում, փորձարկվող 2 խմբերի հիվանդների մոտ ախտանշանների արտահայտվածությունը և հիվանդության տևողությունը նույնն էին: Գիտնականները եկան այն եզրահանգման, որ դեղապատիճի տեսքով էխնիացեան սուր շնչառական հիվանդությամբ և մրսածության ախտանշաններ ունեցող երիտասարդների մոտ բնավ էլ մոգական բուժիչ հատկություններով աչքի չընկավ:

Echinacea_purpurea_001

Արդարամիտ լինելու համար ասենք, որ փորձարկումների արդյունքում ձեռք բերված տվյալները ընդհանրական չեն և չեն վերաբերում էխինացեա պարունակող բոլոր դեղամիջոցներին: Գիտնականները շեշտում են, որ խոսքը միայն նեղատերև էխինացեայի չորացրած արմատների (50% [123մգ.]), ալ կարմիր էխինացեայի արմատների (25% [62 մգ.]) և նույն ալ կարմիր էխինացեայի տերևների (25% [62 մգ.]) խառնուրդների հիմքով պատրաստված դեղապատիճներին է վերաբերում: Գիտնականները նաև հիշեցնում են, որ փորձարկումներին մասնակցած երիտասարդները որևէ քրոնիկ հիվանդությամբ չեն տառապել: Այս պարագայում տեղին է հիշեցնել նաև, որ նախկինում էխինացեայի հիմքով պատրաստված այլ դեղամիջոցների արդյունավետությունը ստուգող փորձարկումները դրական արդյունքներ են ունեցել (հիմնականում դրանք այլ բուսական ծագում ունեցող դեղամիջոցների հետ համակցված լուծված մզվածքներ էին): Բացի այդ, ավելի վաղ անցկացված կլինիկական փորձարկումներին մասնակցող անձինք միջին տարիքի և մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հանդեպ առավել հակվածություն ունեցող մարդիկ էին: Թերևս այս պատճառով է ձևավորվել այն կարծիքը, որ էխինացեան առավել արդյունավետ ազդեցություն է ունենում թույլ իմուն համակարգ ունեցող մարդկանց բուժման պարագայում:

Echinacea-purpurea-tinctuur-NLԱյս դեպքում միգուցե հարկավոր էր պարզապես նախապատվություն տալ թրմուկներին և լուծված մզվածքներին` մոռանալով դեղապատիճի կամ դեղահաբի տեսքով էխինացեայի մասին: Գուցե և, բայց դեպքերն այլ ընթացք ստացան: Բժիշկներ Բրինկենբորնի, Շախի և Դեգենրինգի կողմից իրականացված հետազոտությունները հաստատեցին ալ կարմիր էխինացեայի տերևների (95 %) և արմատների (5%) հիմքով ստացված Echinaforce դեղամիջոցի կլինիկական արդյունավետությունը մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների բուժման պարագայում: Իսկ մեկ այլ հետազոտության արդյունքում, որն իրականացրել էին բժիշկներ Գրիմմը և Մելլերը, պարզվեց, որ փորձարկմանը մասնակից հիվանդների խմբի մոտ, որոնք ընդունել էին ալ կարմիր էխինացեայի ջրիկ լուծված մզվածք և պլացեբո, բուժման արդյունքում էական տարբերություններ չարձանագրվեցին: Վաշինգտոնյան համալսարանին կից մանկաբուժության ինստիտում անցկացված փորձարկումների շրջանակներում, որի ընթացքում երեխաները ստանում էին էխնիացեա և պլացեբո, ապաքինման ժամանակահատվածի, ինչպես նաև հիվանդության բարդության և ընթացքի առումով որևէ տարբերություն չարձանագրվեց: Ավելին, էխինացեա ընդունած երեխաներից ոմանց մոտ ի հայտ եկավ մաշկի ալերգիկ ցան, որն, իհարկե, բուժման անհրաժեշտություն չառաջացրեց, բայց և այնպես, ապացուցվեց, որ ալերգիկ ցանն անմիջական կապ ուներ հենց էխինացեայի հետ: Ինչ վերաբերում է էխինացեայի կանխարգելիչ հատկությանը, ապա բժիշկների պնդմամբ դա զուտ վիճակագրական սխալմունքի արդյունք է:

Մի քանի տարի առաջ շնչուղիների ինֆեկցիոն հիվանդություններով զբաղվող մասնագետների մի խումբ (Cochrance Acute Respiratory Infections Group) ճշմարտությունը բացահայտելու փորձեր արեց: Բժիշկները էխինացեայի արդյունավետության (ոչ արդյունավետության) հարցին մասշտաբային մոտեցում ցուցաբերեցին` կատարելով մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով օգտագործվող բոլոր էխինացեա պարունակող դեղամիջոցների մեթա-անալիզ: Նպատակային հետազոտության մեջ ներառվեցին ինչպես էխինացեա պարունակող դեղամիջոցներ, այնպես էլ պլացեբո: Այդ փորձարկումների ընթացքում գիտնականները բացառեցին այլ դեղամիջոցների կիրառումը` նպատակ ունենալով ստանալ էխինացեա պարունակող դեղամիջոցների ազդեցության ճշմարիտ պատկերը: Իրականացվեցին թվով 18 փորձարկումներ, որոնցից 8-ի ժամանակ էխինացեան օգտագործում էին մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելման նպատակով, իսկ մյուս 8-ը միտված էին վերին շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը:

echinacea-purpurea

Ընդհանուր առմամբ բոլոր փորձարկումներին մասնակցեցին թվով 3 հազ. 396 մարդ: Համաձայն նպատակային հետազոտությունների արդյունքների` էխինացեա պարունակող դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանշանների դեպքում: Սակայն ստացված արդյունքները բավարար չէին դեղամիջոցների ընդունմանը վերաբերող որևէ դեղաչափ սահմանելու համար: Չհաստատվեց նաև սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով էխինացեա պարունակող դեղամիջոցների երկարաժամկետ ընդունման նպատակահարմարությունը: Սուր շնչառական հիվանդությունների առումով ալ կարմիր էխինացեայի կամ նեղատերև էխինացեայի չորացրած արմատներից ստացված սպիրտային լուծված մզվածքի կանխարգելիչ ազդեցությունը ևս չապացուցվեց: Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում կասկածներն ավելի շատ են, քան համոզվածությունը:

Ավելին, «Annals of Internal Medicine» ամսագրում տպագրված հոդվածում բժիշկ Ռ.Բ. Թերների կայացրած«դատավճիռն» էլ ավելի ջախջախիչ էր. «… Չնայած այն հանգամանքին, որ էխինացեա պարունակող դեղամիջոցները մեր օրերում լայնորեն կիրառվում են այլընտրանքային բժշկության մեջ` ապացուցողական բժշկության չափորոշիչներին համապատասխանող տվյալները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս, բավարար չեն, որպեսզի խորհուրդ տանք կիրառել այդ դեղամիջոցները ավանդական բժշկության մեջ»:

 

Հնդհանուր տեղեկություններ

«Մարգագետինների հրաշք ծաղիկ», «ամերիկյան ոսկե ծաղիկ», «մայրամուտի արև». ահա այսպես են անվանում էխինացեային Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները: Հյուսիս-ամերիկյան ավանդական բժշկության մեջ էխինացեայի շատ տեսակներ վաղուց ի վեր օգտագործվում էին վերքերը մշակելու և դարմանելու, միջատների և սողունների խայթոցները մեղմելու, ինչպես նաև լուրջ ինֆեկցիոն հիվանդությունները բուժելու նպատակով: Դեղաբանության եվրոպական ձեռնարկներում հիշատակվում են էխինացեայի երկու տարատեսակներ. Echinacea purpurea L. Moench. (ալ կարմիր էխինացեա, ալ կարմիր ռուդբեկկիա) և Echinacea angustifolia DC (նեղատերև էխինացեա): Բուժման նպատակով օգտագործվում են էխինացեայի ծաղկաբույլը, տերևները, ընդերացողունն ու արմատները:

Ալ կարմիր էխինացեան գետնասող կոճղարմատով բազմամյա խոտաբույս է: Էխինացեայի ցողուններն ուղղաձիգ են, ունեն մինչև 80 սմ բարձրություն, որոնք ավարտվում են մանր զամբյուղիկներից կազմված վահանաձև ծաղկաբույլերով: Զամբյուղիկները հիշեցնում են մոտ 5 մմ-անոց թերթիկներից կազմված ծաղիկ, որի թերթիկները բաղկացած են 5 սպիտակ և վարդագույն լեզվակներից կամ 14-20 գլանաձև թերթիկներից: Արմատամերձ տերևները ունեն վարդակաձև կառուցվածք, իսկ ցողունից աճող տերևները որոշ հատվածներում երկփեղկված, իսկ որոշ հատվածներում բազմափեղկված և կարճ են: Ալ կարմիր էխինացեան հունդասերմային բույս է, որի ծաղկման շրջանը սկսվում է հունիսին իսկ սերմերը հասունանում են հուլիս ամսին: Նեղատերև էխինացեան աչքի է ընկնում առավել սուր և ամբողջական տերևներով:

Երկու տեսակ էխինացեաների հայրենիքն էլ Հյուսիսային Ամերիկան է: Ռուսաստանում ալ կարմիր էխինացեան սկսել են մշակել XIX դարի սկզբին: Էխինացեայի այս տեսակը մշակում են նաև Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում և ընդհանրապես հյուսիսին հարող շրջաններում:

 

В Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочки