Միշել Պլատինին լքում է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը
СПОРТՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն մայիսի 18-ին Բազելում կքննարկի ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսի ընտրության անցկացման ժամկետները ու մինչ այդ հրաժարական տված Միշել Պլատինիի փոխարեն չի նշանակի նախագահի պաշտոնակատարի:
«ՈՒԵՖԱ-ն հաշվի է առել Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանի որոշումը՝ 4 տարով հեռացնել ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ֆուտբոլային ցանկացած գործունեությունից: Մենք նկատի ենք առել նաև Պլատինիի հայտարարությունը՝ հեռանալ ՈՒԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնից»,- ասվում է կազմակերպության՝ մայիսի 9-ին տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հանդիպում կանցկացնի մայիսի 18-ի առավոտյան Բազելում, որտեղ կքննարկվեն հաջորդ քայլերը»:
«Մինչ այդ ՈՒԵՖԱ-ն չի նշանակի ՈՒԵՖԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը որոշել է 4 տարով ֆուտբոլից հեռացնել Պլատինիին: Դատարանի որոշումից հետո Պլատինին իր փաստաբանների միջոցով հայտարարել է, որ կհեռանա ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնից կազմակերպության հաջորդ կոնգրեսի ժամանակ: