Ստեփան Դեմիրճյանը դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը ՀԱԿ առաջնորդից՝ Տեր–Պետրոսյանից.«Հրապարակ»
ПОЛИТИКА«Երեկ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմն այցելել է Հաղթանակի զբոսայգի։ Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել է նաև Ստեփան Դեմիրճյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա դեռ չի հաղթահարել վիրավորվածությունը ՀԱԿ առաջնորդից՝ Տեր– Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ կապված։ Դեմիրճյանը, որն այս տարիներին բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը ՀԱԿ գաղափարներին և անձամբ Տեր-Պետրոսյանին, այդ հանդիպման մասին տեղեկացել է բավականին ուշ՝ հանդիպումից հետո։ Ինքը՝ ՀԺԿ նախագահը, այս տարիներին բազմիցս խուսափել է նման հանդիպումներից և դեմ է իշխանությունների հետ շփումներին։ Թե ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանը շահել նրա սիրտը, հայտնի չէ, բայց երեկ Հաղթանակի այգում նրանք ջերմորեն շփվում էին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



