ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կթուլացնի ՆԱՏՕ-ն. դաշինքի նախկին գլխավոր քարտուղարներ
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կթուլացնի ՆԱՏՕ-ն եւ ձեռնտու կլինի Արեւմուտքի թշնամիներին: Հաջակցություն Եվրամիությանը Միացյալ Թագավորության անդամակցության իրենց նամակում այս մասին հայտարարել են Հյուսիսատլանտյան դաշինքի հինգ նախկին գլխավոր քարտուղարներ Փիտեր Քարինգտոնը, Խավիեր Սոլանան, Ջորջ Ռոբերտսոնը, Յաափ դ ե Հոոպ Սհեֆերը եւ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին:
«Հաշվի առնելով խաղաղությանը եւ կայունությանը նետված մարտահրավերների մասշտաբն ու ընդգրկույթը, որոնք մենք միասին ենք դիմագրավում, եվրատլանտյան հանրակցությունն ակտիվ եւ ներգրավված Մեծ Բրիտանիայի կարիքն ունի: Նման գլոբալ անկայունության ժամանակներում, երբ ՆԱՏՕ-ն փորձում Է ուժեղացնել իր դերն Արեւելյան Եվրոպայում, շատ տագնապալի կլիներ, եթե Միացյալ Թագավորությունը դադարեցներ իր անդամակցությունը Եվրամիությանը»,- ասված Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների նամակում, որը տարածել Է վարչապետ Դեւիդ Քեմերոնի դիվանատունը: &nbs p;
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագրի շուրջը հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



