Թրամփը խոստացել է բացառություն անել Լոնդոնի մուսուլման քաղաքագլխի համար
МЕЖДУНАРОДНОЕԹրամփը նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում խոստացել է Լոնդոնի մուսուլման քաղաքագլխին թույլ տալ այցելելու ԱՄՆ: Նախագահի թեկնածուի խոսքով՝ Միացյալ Նահանգներում մուսուլմանների ներկայությունն արգելելու իր ծրագրում միշտ էլ բացառություններ կլինեն:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, չնայած մուսուլմանների նկատմամբ իր քաղաքականությանը, ընտրություններում հաղթելու դեպքում ինքը կարող է բացառություն անել Լոնդոնի նորընտիր քաղաքագլուխ Սադիկ Խանի համար եւ թույլատրել նրա մուտքը երկիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Բացառություններ միշտ էլ կլինեն»,- նշել է Թրամփը:
Ավելի վաղ Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքագլուխն ինքն է ասել, որ չի մեկնի ԱՄՆ, եթե նախագահ դառնա Դոնալդ Թրամփը: Մինչդեռ Թրամփը հայտարարել էր, որ ինքը «երջանիկ է, որ Լոնդոնի քաղաքագլուխ է դարձել Սադիկ Խանը»:
Հիշեցնենք, որ բիզնես-մագնատը հայտարարում էր, որ «Միացյալ Նահանգներ մուսուլմանների ժամանման ընդհանուր եւ լիակատար արգելք պետք Է սահմանվի»: Ընդ որում ԱՄՆ-ում մուսուլմանների ներկայության Դոնալդ Թրամփի ենթադրվող արգելքը տարածվելու է նաեւ զբոսաշրջիկների վրա:
Լուսանկարը` РИА Новости



