Ереван, 25.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ. մայիսի 10

ЛАЙФ

Խոյ: Այսօր չարժե զբաղվել կենտրոնացում պահանջող բարդ գործերով:  Կարևոր շատ հարցերում, ցրվածության պատճառով, կարող եք բացթողումներ ունենալ: Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելիս՝ դիմեք փորձառու մարդկանց, նրանց խորհուրդները ձեզ, անկասկած, պետք կգան:

Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել:  Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք: Ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր այսօր կաջակցեն ձեզ, հետագայում շատ անգամներ կարող եք ապավինել նրանց օգնությանը:

Ցուլ: Որքան էլ դժվար լինի, ստիպված կլինեք հարցերին իրատեսորեն նայել: Օգտակար որևէ գործով զբաղվելու փոխարեն, շարունակ պատրանքներ եք ստեղծում  և ապրում դրանցով: Այժմ կյանքին սթափ նայելու ճիշտ ժամանակն է: Այսօր մի շարք դժվար իրականանալի մտահաղացումներ կծնվեն: Նպատակներին հասնելու հարցում ձեզ աջակցություն է պետք:

Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, փորձեք առավել զգույշ լինել: Հատկապես ուշադիր եղեք, երբ գործ ունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ: Երեկոյան սպասեք լավ լուրերի: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար:

Երկվորյակ: Օրն իր հետ շատ խնդիրներ կբերի: Գործնական հարցերի լուծումը շատ ժամանակ ու էներգիա կխլի, և օրվա վերջում ուժերը կարող են չբավականացնել ստացված արդյունքներով ուրախանալու համար: Արդարացի չէ այն, որ ձեր ձեռքբերումներն այսօր աննկատ են մնում, իսկ վրիպումները՝ միանգամից աչք զարնում: Չընկճվելու հարցում օգնության կհասնեն ընկերները: Նրանք առիթը բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու համար:

Կենսունակությունը ցածր է, հետևաբար խելամիտ կվարվեք, եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը և խնայեք ձեզ: Հրաժարվեք  վնասակար  սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Խեցգետին: Թեև ամեն բան հրաշալի  է դասավորվում, այնուամնենայնիվ, իրավիճակը ձեզ չի գոհացնում: Բանն այն է, որ չափից շատ եք կարևորում շրջապատի մարդկանց կարծիքը: Ամեն կերպ փորձում եք դուր գալ նրանց, ովքեր լիովին անտարբեր են ձեր հանդեպ: Վատ տրամադրությունը հաղթահարելու համար ստեղծագործեք, երգեք, պարեք, նկարեք, այս ամենը կօգնեն վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի հաջողվի, սակայն, լուրջ հետևանքներ ևս չեն լինի: Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ:

Առյուծ: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Կհանդիպեք հակառակորդներին, հնարավոր է  սիրելի մարդու կողմից ձեզ դավաճանված զգաք, հիասթափություն կապրեք: Փորձեք ամեն կերպ հանգստություն պահպանել և զսպել ցասումը, հաակառակ դեպքում՝ այսօր ծագած կոնֆլիկտները դեռ երկար կուղեկցեն ձեզ:

Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի: Ամեն դեպքում, փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Կույս: Այսօր բազում գայթակղություններ կլինեն, որոնց դիմանալն այնքան էլ հեշտ չի լինի: Տրամադրությունը փոփոխական է, իսկ զգացմունքները շատ խորը:Կդժվարանաք լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ:Փորձեք ծրագրեր չկազմել և համաձայնագրեր չկնքել, քանի որ ընթացքում ձեր դիրքորոշումները կփոխվեն, և բոլորը չէ, որ կհասկանան դա: Իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք,իսկ նյութական կորուստների համար մի անհանգստացեք, միևնույն է դրանք այսօր անխուսափելի են:

Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն ձեր սեփական ուժերին:

Կշեռք: Նշանակալի իրադարձություններ այսօր չեն լինի: Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ, ինչը ձեզ շատ կուրախացնի: Միջոցառումների մասնակցելու հրավերներ կստանաք և սիրով կընդունեք դրանք: Չեն բացառվում չնախատեսված ուղևորությունները, որոնք զարմանալիորեն լավ կանցնեն: Կարող եք խոշոր գնումներ կատարել, նաև գործի մեջ գումար ներդնել:

Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ինքներդ ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին:

Կարիճ: Օրը բավականին հագեցած կանցնի: Ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում են ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ, որ դա հանգեցնում է գերհոգնածության: Ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, սխալվելու հավանականությունը մեծ է:

Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ:  Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:

Աղեղնավոր: Փորձեք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը: Հնարավոր է հաջողության հասնեք, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Լի եք էներգիայով, հակված՝  ինքնաբուխ գործողությունների: Թեև դա կարող է զարմանալի թվալ շրջապատին, այնուամենայնիվ, ձեր օրինակին հետևողների քանակը քիչ չի լինի: Պատրաստ եղեք դրսևորել առաջնորդի ձեր հատկությունները և համախըմբել կողմնակիցներին, ինչու ոչ, նաև նրանց, ովքեր թերահավատ են:

Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է  սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար:

Այծեղջյուր: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույն է, կարող եք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանրուքներում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս համոզել ընդդիմախոսներին: Խուսափեք գործարքներից:

Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել  հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք,թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

Ջրհոս: Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և  հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու, թե սեփական դրամական միջոցները և թե՝ ուրիշների:

Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ: Փորձեք չմեկուսանալ: Նրանք , ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել:

Ձկներ: Օրվա զգալի մասը կանցնի շրջապատի մարդկանց խնդիրները լուծելով: Բոլորը կծանրաբեռնեն ձեզ իրենց հոգսերով, ինչը՝ կզայրացնի: Գործնական ոլորտում տիրող խառնաշփոթն էլավելի կնյարդայնացնի: Հնարավոր են խնդիրներ  գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին, սակայն, շտապել չարժե:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են:

«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииГуманитарная помощь беженцам из Арцаха в Ехегнадзоре и ВайкеКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст» Домашний арест блогера Армена Алексаняна отмененПартия «Гражданский договор» одобрила рукоположение этого священнослужителя? Требуется юридическое и официальное разъяснениеМунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйстваISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в ЖеневеСМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг?WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNGФонд «Музыка во имя будущего» воплотит в жизнь Международную академию-фестиваль «Армянские Виртуозы»Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара СШАШахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в ТашкентеПять пострадавших в результате стрельбы в Ачапняке до сих пор находятся в больнице Я глубоко убеждён, что только совместными усилиями мы сумеем преодолеть все трудности, стоящие перед Российской Федерацией и Республикой Армения. Аршак КарапетянЕгипет повысит стоимость въездной визыВаагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)Ещё 70 семей из Арцаха получили гуманитарную помощь из РоссииО каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»