Փենյանում շքերթ է անցկացվել ի պատիվ Աշխատանքային կուսակցության համագումարի ավարտի
ОБЩЕСТВОԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փենյանում տեղի Է ունեցել զանգվածային քաղաքացիական շքերթ ի պատիվ Կորեայի աշխատանքային կուսակցության քառօրյա համագումարի ավարտի: Շքերթին մասնակցել Է մի քանի հարյուր հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շքերթի մասնակիցներն անցել են ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակով՝ թափահարելով վարդագույն թղթե ծաղիկներ, գույնզգույն օդապարիկներ եւ երկրի կառավարող կուսակցության կարմիր դրոշներ:
Նաեւ շքերթում ներկայացվել են բալիստիկ եւ տիեզերական հրթիռների մանրակերտեր: Շքերթն ընդունել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Ինչպես նշում Է BBC-ն, շքերթի մասնակիցները ցուցադրել են իրենց նվիրվածությունը երկրի առաջնորդին, որը համագումարի արդյունքներով նշանակվել Է Կորեայի աշխատանքային կուսակցության նախագահ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



