Վենեսուելայի բյուջետային աշխատողները շաբաթական երկու օր կաշխատեն մինչեւ մայիսի 27-ը
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի կառավարությունը որոշում Է ընդունել բյուջետային ոլորտի աշխատողների համար մինչեւ 2 օր կրճատված աշխատանքային շաբաթվա ռեժիմը մինչեւ մայիսի 27-ը երկարացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դպրոցներում նույնպես կրճատված ուսումնական շաբաթ Է սահմանված. երեխաները դպրոց են հաճախում երկուշաբթի օրվանից մինչեւ հինգշաբթի:
Ապրիլի վերջին երկրի իշխանությունները հայտարարել Էին, որ պետական հատվածի աշխատողները չեն աշխատելու չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ՝ բացառությամբ շտապ առաջադրանքների կատարման: Այսօրինակ միջոցառումները պայմանավորված են երկրում տիրող Էներգետիկական ճգնաժամով: Տեւական երաշտից հետո երկրի հիդրոԷլեկտրակայանները չեն կարողանում աշխատել ամբողջ հզորությամբ: Դրա հետեւանքով Վենեսուելայում սկսվել են Էլեկտրականության անջատումներ, իսկ մայիսի 8-ին որոշում Է ընդունվել ժամացույցը կես ժամ առաջ տալ ԷլեկտրաԷներգիան տնտեսելու համար, հաղորդել Է « Ինտերֆաքս»-ը:



