Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Էրդողանի Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ». գիտնականը վերադարձրել է Գյուլի տված ոսկե մեդալը

МЕЖДУНАРОДНОЕ

Նիդերլանդների Լայդենի համալսարանի թուրքագիտության պրոֆեսոր Էրիկ-Յան Ցյուրխերը հոդված է հրապարակել Թուրքիայի մասին` հայտնելով իր դժգոհությունը երկրում տիրող վարչակարգի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բավական է արդեն. մեդալը կվերադարձվի» խորագրով հոդվածում նա հայտնել է, որ հետ է վերադարձնու մ մոտ մեկ տասնամյակ առաջ այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից իրեն շնորհված բարձրագույն ոսկե մեդալը:

Թուրքագետը նշում է, որ տարիներ առաջ Հաագայում Թուրքիայի դեսպանատանն իրեն մեդալ շնորհելու պատճառն այն էր, որ նա նախորդող տարիների մեծ աշխատանք էր տարել հոլանադացի քաղաքական գործիչներին և առհասարակ հանրությանը Թուրքիայի մասին իրազեկելու հարցում: Գիտնականն այդ տարիներին կատարած ուսումնասիրությունների արդյունքում նշում էր, որ այդ երկիրն արժանի է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ:

«Իմ փաստարկերն այսօր էլ գործում են: Սակայն իմ կանխատեսումներում և սպասումներում ես սխալվեցի` կարծելով, թե անդամակցության գործընթացը կուժեղացնի Թուրքիայում ժողովրդավարական ուժերը: Ես անտեսեցի աշխարհիկ թուրք ընկերներիցս ստացած նախազգուշացումները, որ Էրդողանը միայն օգտագորում է ԵՄ-ն և անդամակցության գործընթացը` իր ներքին թշնամիներին ոչնչացնելու և աստիճանաբար հասարակության մեջ իսլամի դերն ուժեղացնելու նպատակով, և կարծեցի, թե դրանք կարճատես դիտարկումներ են: Այնուամենայնիվ, ես սխալ էի, իսկ նրանք ճիշտ»,- գրում է աշխարհում ամենահայտնի թուրքագետներից մեկը:

Ցյուրխերը առանձնացրել է Էրդողանի ամենաթողության մի քանի օրինակ` նշելով, որ Թուրքիայի ներկայիս նախագահը, վստահ լինելով ընտրություններում հաղթանակի հարցում, դադարեցրեց թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից գոհ չլինելով` Էրդողանը սաբոտաժի ենթարկեց կոալիցիոն կառավարություն կազմելու գործընթացը, որը կարող էր նպաստել ապաբևեռացմանը: Խաղաղություն ցանկացող ակադեմիկոսները, ովքեր դեմ արտահայտվեցին Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պատերազմին, սկսեցին հետապնդվել և ձերբակալվեÕ ¬, կաթվածահար արվեց մեդիան, սոցիալական ցանացերը խիստ վերահսկողության տակ են, սիրիացի ջիհադիստներին թուրքական հետախուզության կողմից զենք մատակարարելու վերաբերյալ հոդված հրապարակելու համար թուրք լրագրողն ու խմբագիրը դատապարտվեցին ազատազրկման: Թուրքագետը նշել է նաև, որ վտանգված է երկրի սահմանադրական դատարանը, քանի որ նախագահը բացեիբաց հայտարարում է, որ չի հարգում դրա որոշումները: Բացի այդ, հազարավոր քաղաքացիներ են հետապնդումների ենթարկվում «նախագահին վիրավորելու» հիմնավորմամբ: Միևնույն ժամանակ իշխող կուսակցությունն իր մենիշխանությունն օգտագործում է իսլամական նորմերն ու արժեքները երկրում ավելի գերիշխող դարձնելու համար, և պատահական չէ, որ այսօր ավելի հեշտ է գտնել աղոթքի սենյակ, քան ալկոհոլային խմիչքներ վաճառող կրպակ:

«Այս ամենն ինձ ապացուցեց, որ Թայիփ Էրդողանի Թուրքիան չի կարող և չպետք է երբևէ դառնա ԵՄ անդամ: Մի երկիր, որտեղ քաղաքականությունը, օրենսդրական համակարգը, մեդիան, համալսարաններն ու անհատները (անգամ եթե նրանք բնակվում են Եվրոպայում) դարձել են դե-ֆակտո բռնապետի և նրան քծնողների խմբի խաղալիքները, որտեղ հիմնարար ազատությունները և օրենքի գերակայությունը չեն գործում, չի կարող եվրոպական երկիր լինել:

Ահա այս պատճառով մեդալը զգուշորեն կփաթեթավորվի և կուղարկվի հետ` դեսպանատուն: Ես երկար ժամանակ երկմտել եմ ոչ թե որովհետև դեռ պատրանքներ ունեի Էրդողանի հետ կապված, այլ որովհետև նման ցուցադրական արարքը կարող է ինձնից բացի վնասել շատերին, հատկապես այն մի քանի տասնյակ մագիստրոսներին և ասպիրանտներին, ում այս տարիների ընթացքում ղեկավարել եմ ու որոնց մի մասը վերադարձել է Թուրքիա: Իմ ստորագրությունը նրանց դիպլոմներին է: Սակայն ես զգում եմ, որ այլընտրանք չունեմ: Ես պետք է սա անեմ, քանի որ որպես թուրքագիտության պրոֆեսոր ես հեղինակություն եմ համ արվում Թուրքիայում: Ես պետք է դիմեմ այս քայլին` որպես բողոքի նշան ընդդեմ Էրդողանի բռնատիրական կառավարման, ինչպես նաև որպես իմ կողմից ընդունումն այն փաստի, որ 12 տարի առաջ սխալվել էի: Թուրքիան չի մոտեցել Եվրոպային, հետևաբար Եվրամիությանն անդամակցությունն այլևս իրատեսական չէ: Մեր քաղաքական ղեկավարներն արդեն շատ բարձր և հստակ պետք է ասեն` արդեն բավական է»,- եզրափակել է գիտնականը:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества