ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը
ОБЩЕСТВОԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 110 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց և 1 միջազգային պայմանագիր:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ մայիսի 10-ին ԱԺ-ն կանցկացնի 1.5 ժամ տևողությամբ երեք նիստ, առաջին ընդմիջումը կլինի մեկ ժամ, երկրորդը՝ կես ժամ: Մայիսի 11-ից նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին: Խորհրդարանը կանցկացնի 1.5 ժամ տևողությամբ 4 նիստ, ընդիմջումները կլինեն կես ժամ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2016 թվականի մայիսի 10-ին` ժամը 12.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



