Չինական հոլդինգն ավիաընկերություն է ստեղծում Վրաստանում
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին հայտնել Է, որ չինական «Խուալինգ Գրուպ» հոլդինգը երկրում գրանցել Է նոր ավիաընկերություն, որի հայտնվելը վրացական ավիափոխադրողների շուկայում շատ կարեւոր Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր ավիաընկերության բազան տեղակայվելու Է Վրաստանում, եւ այն չվերթներ Է իրականացնելու ինչպես Ասիայի, այնպես Էլ Եվրոպայի ուղղությամբ: Ընկերությունում աշխատելու են տեղացիներ: Ապագայում Ասիա եւ Եվրոպա ուղղություններին կավելանան նաեւ ուղիղ չվերթները ԱՄՆ, ինչը շատ կարեւոր Է զբոսաշրջության զարգացման համար, հայտարարել Է Կումսիշվիլին:
Նոր ավիաընկերությունը չվերթներ Է կատարելու «Բոինգ 737» երկու ինքնաթիռներով, իսկ ավելի ուշ պլանավորվում Է ավիապարկին ավելացնել նաեւ «Բոյինգ 777» տիպի ինքնաթիռ:
«Խուալինգ Գրուպ»-ը նախագծեր Է իրականացնում Վրաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Քութայիսում, որտեղ ստեղծված Է ազատ արդյունաբերական գոտի, որում գործում են մինչեւ տասը ձեռնարկություններ, հաղորդել Է Sputnik-ը:



