ՄԽ համանախագահները Բրյուսելում Մամեդյարովի հետ չեն հանդիպի
МЕЖДУНАРОДНОЕ«Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` Բրյուսելում մայիսի 23-ին նախատեսված հանդիպման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ չի նախատեսվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համախանագահների հանդիպում դեռևս չի ծրագրվում»,- ասել է Ուորլիքը: Նա հերթական անգամ իր և մյուս համանախագահների անունից ԼՂ հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել:
«Մենք պարբերաբար կապի մեջ ենք նախարարների հետ` ընդգծելու բանակցությունների կարևորությունը` հանուն համընդհանուր խաղաղ համաձայնության»,- ասել է ԱՄՆ համանախագահը:



