Բնապահպանական պետական տեսչությունը ապօրինի որս անողներից առգրավել է մոտ 150 կիլոգրամ ձուկ
ЭКОНОМИКАՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից մեկ շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6 կիլոգրամ՝ 316 հատ սիգ տեսակի ձուկ:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1,14 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում եւ հաշվարկվել 1.7 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ինչպես հաղորդում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բուսական աշխարհի պահպանության ոլորտի խախտումներ Լոռու մարզում արձանագրվել են երկու հոգու կողմից, որոնց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 231 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 372 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտի խախտման մեկ դեպք գրանցվել է Կոտայքի մարզում եւ մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում ու հաշվարկվել է 30 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ հոգու նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Նույնքան տուգանք է սահմանվել նաեւ Արմավիրի մարզում խեցգետնի ապօրինի որս կատարելու համար:
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է երկու հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության, Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինների եւ Երեւանի տարածքային բաժնի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 69 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ:
Այսպիսով, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե է մուտքագրվել մեկ միլիոն դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան