Ереван, 27.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս օգտագործել տոնային կրեմը

ЛАЙФ

Անցած դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը` Սոֆի Լորենը գեղեցկության մասին ասել է «Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն»: Գեղեցիկ լինելու գրավականներից մեկն էլ խնամված լինել է,որն էլ կարող է հիմք հանդիսանալ ճիշտ դիմահարադարման համար: Նախևառաջ դիմահարդարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ և պայմաններ:

  • Դիմահարդարումը պետք է սկսել լավ լուսավորված ընդարձակ սենյակում նախօրոք ունենալով անհրաժեշտ գործիքները և նյութերը,որոնք պետք է պահել կատարելապես մաքուր վիճակում:
  • Դիմահարդարումը սկսում են միայն լավ մաքրված դեմքի դեպքում, ոչ թե անմիջապես տոնային կրեմը դեմքին են քսում այլ անպայման բազայի վրա, կախված դեմքի տեսակից և պահանջից:
  • Բազան քսում ենք 10-15 րոպե առաջ, որպեսզի այն ներծծվի մաշկի մեջ:Շատ չոր մաշկի դեպքում բազան քսվում է կրկնակի, քսում ենք նաև շուրթերին, ցերեկային լուսավորության դեպքում օգտագործում ենք նուրբ պաստելային երանգներ, իսկ արհեստական լուսավորության դեպքում օգտագործում ենք վարդագույն. քանի որ նեոնային լուսավորությունը ուժեղացնոում է բոլոր երանգները դրանց տալով տհաճ գորշադարչնագույն երանգ, ահա թե ինչու այդ լուսավորության դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել շատ բաց գույնի երանգներ հատկապես դեղինը:

Այս նյութում առաջարկում ենք հետևել մի քանի կանոնների տոնային կրեմի ճիշտ օգտագործման համար:Դիմահարդարման ժամանակ մեծ նշանակություն ունի դեմքի մաշկի գույնը,որի համար էլ շատ կարևոր են տոնային կրեմները:Դրանք ընտրվում են ոչ միայն մաշկի գույնին համապատասխան/գիերային կամ ցերեկային/,այլև տարբեր տիպի մաշկերի համար ընտրվում են տարբեր տեակի տոնային կրեմներ:

Նորմալ և անթերի մաշկի դեպքում կարելի է օգտագործել հեղուկ և երանգավորող տոնային կրեմներ:Եթե ցանկանում եք ,որպեսզի կոսմետիկան մաշկի վրա շատ բարակ շերտով լինի կոմպակտ տոնային կրեմը քսեք խոնավ սպունգով,իսկ հաստ դիմահարդարում ստանալու համար օգտագործեք չոր սպուգը:

Յուղոտ մաշկը մշտապես փայլում է, իսկ մաշկային ճարպի ավելցուկը բարդացնում է յուրաքանչյուր կոսմետիկական միջոցի օգտագործումը։ Այժմ գոյություն ունեն նաև յուղոտ մաշկի համար նախատեսված միջոցներ։ Յուղոտ մաշկի համար տոնային քսուքները յուղեր չեն պարունակում, իսկ դրա մասնիկները կլանում են մաշկի ավելորդ ճարպը։ Նման քսուքներն ավելի խիտ են, այնքան էլ բարակ չեն նստում, ինչպես չոր մաշկի համար նախատեսվածները։ Փոխարենը՜ յուղոտ մաշկը մի քիչ չորանում է տոնային քսուքով, և տհաճ փայլը վերանում է։

Խառը տեսակի մաշկ՝ քիթ-շրթունքների յուղոտ եռանկյունի և չոր ճակատ ու այտեր։ Այս դեպքում հարկ է սովորել ճիշտ քսել տոնային կրեմը ։ Շատ լավ է նման դեպքերում օգտագործել տոնային կրեմ ՝նախատեսված մաշկի թերությունները ծածկելու համար։ ճիշտ չէ ամբողջ մաշկը ծածկել քսուքով։ Դա անբնական ու անկենդան երանգ կտա։ Դրանից խուսափելու համար գնեք երկու տոնային քսուք, մեկը՝ ճիշտ ձեր մաշկի գույնի, մյուսը՝ ավելի մուգ։ Մուգ քսուքով ծածկեք քիթն ու այտոսկրերը, իսկ վրայից՝ ձեր մաշկի գույնի հետ համընկնող քսուքը։

Չոր մաշկի համար անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող էֆեկտով տոնային կրեմներ,որոնք ավելի բնական տեսք կունենան դեմքի վրա:Իսկ թեթ շատ չոր է փափկեցնող յուղեր պարունակող տոնային կրեմներ:Պետք է քսել խոնավ սպունգով,որպեսզի կնճիռները չընդգծվեն:

Տոնային քսուքների տեսակները

Գոյություն ունի տոնային քսուքների մի քանի տեսակ։ Ամենախիտը տոնային հենքն է, որը խորհուրդ է տրվում օգտագործել միայն երեկոյան և ցերեկային դիմահարդարանքի համար։ Այն հիանալի է նայվում արհեստական լուսավորության տակ։ Ջրիկ քսուքը խորհուրդ է տրվում օգտագործել այն կանանց, ովքեր լավ մաշկ ունեն։ Ջրիկ տոնային քսուքը չի քողարկի մաշկի թերությունները, այլ ընդամենը միատարր կդարձնի գույնը։

Քսուք-դիմափոշին շատ հարմար է յուղոտ մաշկ ունեցողներին։ Այն շատ լավ վերացնում է անախորժ փայլը։

Եվ, վերջապես, ամենատարածվածը սովորական տոնային քսուքն է։ Այն ամենից շատ հարմար է չոր և նորմալ մաշկին։

Տոնային քսուքը քսելու գաղտնիքները

Առավելագույն բնական երանգ ստանալու համար հարկ է ջանալ, որ քսուքը հնարավորինս բարակ շերտով նստի մաշկին։ Ինչքան բարակ է քսուքի շերտը, այնքան լավ։ Չէ՞ որ ձգտում եք ընդամենը ընդգծել ձեր գեղեցկությունը, ոչ թե նոր դեմք նկարել։ Կարևոր չէ, թե ինչով եք քսում քսուքը՝ վրձինո՞վ, խծուծո՞վ, թե պարզապես մատներով։ Կարևոր է լավ տարածել այն, որպեսզի շերտը հնարավորինս բարակ ստացվի։

Պետք է քսել ծնոտից դեպի ճակատը։ Նախ՝ ծնոտը, ապա այտերը և այտոսկրերը, վերջում՝ ճակատը։

Ուշադիր եղեք, որպեսզի քսուքի և մաշկի սահմանը չնկատվի, գույնը պետք է տարրալուծվի, որպեսզի դեմքը դիմակի չնմանվի։

Ցանկալի է օգտագործել մի քանի տոնային կրեմ: Օրինակ՝ եթե լայն է դեմքը, այտերի երկու կողմերից կարելի է քսել ավելի մուգ երանգ, որը պարփակում է դեմքը և ցույց չի տալիս լայնությունը, իսկ ահա մեջտեղի հատվածը կարելի է հարդարել ավելի բաց երանգով:

Ինչպե՞ս ընտրել անհրաժեշտ երանգը

Որպեսզի ընտրվի տոնային քսուքի լավագույն երանգը, չարժե այն ձեռքի վրա փորձել, քանի որ ձեռքի մաշկն էապես տարբերվում է դեմքի մաշկից։ Քսուքը պետք է քսել բարակ շերտով և ուշադիր նայել հայելու մեջ. պետք է ո՛չ հիվանդագին գունատություն լինի, ո՛չ արհեստական թխություն։ Լուսավորությունը նույնպես նշանակություն ունի, այնպես որ աշխատեք տոնային քսուքը փորձել ցերեկային բնական լույսի տակ։

Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годы