ԵԱՏՄ-ին մասնակցելն անդամ երկրներին օգնում է հաղթահարել համաշխարհային ճգնաժամը. Մատվիենկո
МЕЖДУНАРОДНОЕԵվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը դրա անդամներին օգնում Է հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատիվենկոն՝ ելույթ ունենալով Ղազախստանի խորհրդարանի Սենատի անդամների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Միեւնույն ժամանակ, օբյեկտիվորեն բարդ այս պայմաններում Եվրասիական տնտեսական միությունն իր աշխատանքի արդեն առաջին տարում վիթխարի դրական, ես կասեի, կայունացնող դեր Է խաղացել. երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության ընդհանուր նվազման ֆոնին ԵԱՏՄ-ի մասնակից պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունն զգալիորեն ավելի քիչ Է կրճատվել»,- նշել Է Դաշնության խորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ «մի շարք ուղղություններով մատակարարումների ֆիզիկական ծավալը նույնիսկ աճել Է»:
«Այս պայմաններում կարծում ենք, որ մենք Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ նպատակասլաց աշխատանքի այլընտրանք պարզապես չունենք»,- հավելել Է Մատվիենկոն:



