Իրանում ռեկորդային շոգ է. սնդիկի սյունը հասել է 74 աստիճանի
ОБЩЕСТВОԻրանում աննախադեպ շոգ է գրանցվել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարավային Բանդար Մահշահր քաղաքում օդի ջերմաստիճանը հասել է 74 աստիճանի։ Դա այնքան բարձր է, որ ջրամբարներում ջուրը տաքացել է մինչեւ 33 աստիճան։ Ընդ որում օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն. առաջիկա օրերին ջերմաստիճանը 50 աստիճանից չի նվազի։ Ենթադրվում է, որ շոգ եղանակը կպահպանվի եւս մեկ շաբաթ։
Նշենք, որ թեպետ Իրանում օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում նման շոգ չի գրանցվել, սա համաշխարհային ռեկորդ չէ։ 2003թ. Սաուդյան Արաբիայում ջերմաչափի սնդիկի սյունը հասել էր 81 աստիճանի, փոխանցում է Gismeteo-ն։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



