Մարդատար նավ Է այրվել Ավստրալիայի ափի մոտ
ОБЩЕСТВОՄարդատար նավ Է այրվել եւ սկսել սուզվել Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ափի մոտ՝ Բանդեբերգ քաղաքի շրջանում: Նավում գտնվող բոլոր 42 ուղեւորներն ու անձնակազմի անդամները փրկվել են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Courier Mail թերթը:
Հրդեհը բռնկել Է 23-մետրանոց կատամարան-կատերի մեքենայական բաժանմունքում, երբ այն գտնվում Էր Ավստրալիայի Լեդի Մասգրեյվ կղզուց 10 ծովային մղոն հեռավորության վրա:
Նավում գտնվող բոլոր 42 ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հաջողվել Է փրկամակույկներով տարահանվել, ոչ ոք չի տուժել:Պատահարի վայր են ժամանել Քվինսլենդի հրշեջ եւ փրկարարական-վթարային ծառայությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



