Նիկոտինը դրական է ազդում հիշողության վրա
ЛАЙФԴժվար է հավատալ, բայց նիկոտինը, պարզվում է, նաև դրական հատկություններ ունի։ Ամերիկացի գիտնականները վստահեցնում են, որ այն բարելավում է հիշողությունը և խթանում մարդու մտածելու ընդունակությունը։ Այս մասին հաղորդում է NEWSru.com–ը։
Գիտնականների խումբն ուսումնասիրել է նիկոտինի ազդեցությանը նվիրված մի քանի տասնյակ աշխատություն։ Բացահայտումը նրանց զարմացրել է. նիկոտինը մեծացնում է ուշադրությունը և բարերար ազդեցություն ունենում կարճաժամկետ հիշողության վրա, ինչն օգնում է ավելի հեշտությամբ մտապահել անունները, թվերը և այլն։
Սրանով են գիտնականները բացատրում ծխողների այն արդարացումը, թե իրենք չեն կարողանում հրաժարվել այդ վնասական սովորությունից, որովետև սիգարետն իրենց օգնում է կենտրոնացնել ուշադրությունը և կատարել առաջադրանքը։
Պատրաստեց Past.am-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



