Աշխարհում տեղահանված անձանց թիվը ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել՝ 40,8 մլն
МЕЖДУНАРОДНОЕՀակամարտությունների եւ բռնությունների հետեւանքով տեղահանված մարդկանց թիվը 2015 թվականին աշխարհում ավելացել Է մինչեւ 40,8 միլիոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նորվեգիայի փախստականների գործերի խորհուրդը: Սա ռեկորդային ցուցանիշ Է հաշվարկների կատարման ողջ ընթացքում, որոնցով զբ աղվում Է խորհրդին կից մոնիթորինգի կենտրոնը:
Նորվեգիայի հումանիտար կազմակերպության տվյալներով՝ այն անձանց միագումար թիվը, որոնք 2015 թվականին 28 պետություններում հարկադրված են եղել լքելու իրենց տները զինված հակամարտությունների եւ բռնության պատճառով, կազմել Է 8,6 միլիոն: Այս քանակության կեսը բաժին Է ընկնում Իրաքին, Եմենին եւ Սիրիային: Դրանցից անմիջապես հետո գալիս Է Ուկրաինան, որտեղ 2015 թվականին տեղահանված անձանց կարգավիճակում Է եղել 942 հազար մարդ:
Անցյալ տարի 19,2 միլիոն մարդ տներից փախել Է բնական աղետների պատճառով: Երկրաշարժերից, հեղեղումներից, փոթորիկներից եւ այլ համաղետներից տուժել Է 113 երկիր: Ամենամեծ թվով հարկադիր վերաբնակներ են եղել Հնդկաստանում, ՉԺՀ-ում, Նեպալում, Ֆիլիպիններում, Մյանմայում եւ Չիլիում: Այն մարդկանց միագումար թիվը, որոնք տարվա վերջի դրությամբ տեղահանվածներ են եղել ինչպես հակամարտությունների պատճառով, այնպես Էլ տարերքի հարվածների հետեւանքով, հաշվել չի հաջողվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



