Գիշերը սնվելը արագացնում է ատամների թափվելը
ЛАЙФԴանիացի հետազոտողները ապացուցել են, որ անկախ այն բանից, թե ինչ ուտելիք է օգտագործում մարդը, գիշերը սնվելը մեծացնում է ատամների թափվելու հավանականությունը:
Եթե թքարտադրությունը ցերեկը բավականին ինտենսիվ է, ապա գիշերը, որպես կանոն, բերանի խոռոչը ցամաքում է, իսկ սննդի մնացորդները հեռացնելու համար անհրաժեշտ է բավարար չափով թքարտադրություն։ Այս մասին հաղորդում է Eating Behaviours ամսագիրը։
Կոպենհագենի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությանը մանսակցել է 2217 մարդ։ Նրանցից 173-ը իրենց օրական կալորիաների չափաբաժնի առնվազն 25% –ն ընդունել են ընթրիքից հետո կամ շաբաթվա ընթացքում առնվազն 2 անգամ գիշերն արթնացել են սնվելու նպատակով։
Վեց տարի անց հետազոտողները նկատել են, որ գիշերը սնվող մասնակիցներն ավելի շատ ատամ են կորցրել, քան մյուսները։
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



