«Ռեալը» պատրաստ է վաճառել Խամեսին
СПОРТՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։
«Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ կոլումբիացի ֆուտբոլիստին պետք է վաճառել։
Առաջիկա շաբաթվա ընթացքում մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձնական հանդիպում կունենա Խամեսի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և կհաղորդի այդ որոշման մասին։
Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին», սակայն երկու ակումբներն էլ պատրաստ են նրա համար վճարել նշանակալիորեն ավելի քիչ գումար, քան «Ռեալը» նրա դիմաց վճարել է «Մոնակոյին»։ 2014-ին Խամեսը «Ռեալ» է տեղափոխվել 80 միլիոն եվրոյով։
«Յուվենտուսը» ևս հետաքրքրված է Խամեսի ծառայություններով, գործարքը գնահատվում էր 40-50 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմում 46 խաղում խփել է 17 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։