Ереван, 27.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Էմոցիաները շատ էին, բավական դժվարությամբ կտրվեցի իրականությունից ու շատ ուշ կարողացա քնել. Նելլի Խերանյանը դարձավ 50 տարեկան

ФОТО

Aysor.am-ը գրում է.

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանն այսօր՝ մայսի 10-ին,  դարձավ 50 տարեկան: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց՝ ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում է անցկացնում տոնական օրը:

«Գուցե տարօրինակ թվա, բայց, ընդհանրապես, ես սիրում եմ իմ ծննդյան օրերին թեկուզ կարճ ժամանակով աշխատել: Ունեցել եմ տարեդարձեր, երբ ամբողջ օրս եմ նվիրել աշխատանքին: Այսօր օրս հագեցած կլինի տարբեր բաներով, կլինեմ և թատրոնում՝ ընկերների ու գործընկրների շրջապատում, և տանը՝ ընտանեկան մթնոլորտում: Օրս կլինի տոնական, բայց հանգիստ: Ես ռեստորանային հավաքույթների սիրահար չեմ, որտեղ էմոցիաներն ավելի քիչ, «շիկն ու բլեսկն» ավելի շատ են լինում: Արտիստների կյանքը բուռն է, հավաքներն էլ են բուռն լինում, և դա ես նախընտրում եմ տանը՝ օտար աչքից հեռու»,-մեզ հետ զրույցում նշեց Ն. Խերանյանը: 

Դերասանուհու անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից: «Գիշերը 24:00-ին Տիգրանն ու դստրիկներս իմ օրը տոնի են վերածել. բազում անակնկալներ էին պատրաստել, որոնք ինձ ստիպեցին հուզվել: Էմոցիաները շատ էին, բավական դժվարությամբ կտրվեցի իրականությունից ու շատ ուշ կարողացա քնել»,-մանրամասնեց նա:

Սովորաբար, արտիստների հոբելյանական տարեդարձերը նշվում են մշակութային օջախներում: Օրեր առաջ էլ՝ մայիսի 7-ին, դերասանուհու ամուսինը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը բոլորեց 50-րդ գարունը: Քանի որ ներկա պահին Գ. Սունդուկյանի անվան թատրոնը վերանորոգման մեջ է, դերասան-ամուսինների հոբելյանական երեկոն կհետաձգվի: «Հոբելյանական երեկո սպասվում է թատրոնի վերանորոգումն ավարտելուց հետո, նաև հետաքրքիր ու նոր ներկայացումներ կլինեն: Այնպես որ, ամեն ինչ առջևում է: Ի դեպ, Տիգրանի ծննդյան օրն աղջիկներիս հետ փոքրիկ հոլովակ էինք պատրաստել նրա համար, որի միջոցով իր ընկերները, բարեկամները, սիրելի մարդիկ շնորհավորում էին իրեն: Նա շատ էր հուզվել, արտասվեց ու մեզ շատ-շատ պաչիկներ արեց: Ինքն ու դստրիկներս էլ երեկ ինձ նմանատաիպ անակնկալ մատուցեցին՝ տեսահոլովակի միջոցով փոքրիկ էքսկուրսիա իմ անցյալ… Ընտանիքիցս ինձ համար շատ թանկ ու կարևոր նվերներներ ստացա, որոնք ամբողջ կյանքում ինձ հետ պետք է լինեն, միշտ պետք է կրեմ ինձ վրա՝ որպես այսօրվա հիշողություն»,-հուզմունքով պատմեց դերասանուհին:

Փոխադարձ մաղթանքները մեծամասամբ նույն տեքստն ունեին՝ առողջ լինեն ու միմյանց կողքի, մնացյալ ամեն բան անցողիկ է, դժվարությունները՝ հաղթահարելի: Ուղղակի պետք է կարողանալ միշտ, միմյանց ձեռքից բռնած, թև ու թիկունք լինել:

Կյանքի 50-րդ տասնամյակ թևակոխած արտիստուհին բոլորովին չի սրտնեղում տարիքից: Ընդհակառակը՝ գնահատում է ապրած տարիներն ու ապագան: «Տարիքիդ ավելացման հետ հասկանում ես, որ կյանքը հիասքանչ է: Ամեն օրդ, ամեն պահդ շատ ավելի թանկ է դառնում: Առավել մեծանում է ընտանիքդ պահելու, գուրգուրելու ցանկությունը: Տեսնենք, թե կյանքն ինչ անակնկալներ, գուցե փորձություններ է պատրաստաստել մեզ համար կես դարից հետո: Միշտ ասել եմ ու կկրկնվեմ՝ իմ գլխավոր ձեռքբերումն իմ ընտանիքն է՝ ամուսինս ու աղջիկներս, որոնց փայփայում եմ, որոնց համար ամեն ինչի պատրաստ եմ: Ինձ համար շատ թանկ է նաև հայրական ընտանիքս. Մայրս, ցավոք, մեզ հետ չի, բայց հայրս մեզ հետ է ու ինձ տեսնում է 50 տարեկանում: Անչափ կարոտում ու սիրում եմ նաև եղբորս ընանիքին: Ահա այս մարդիկ են իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումները: Իհարկե, չմոռանանք այն աշխատանքի մասին, որին նվիրել եմ ու նվիրելու եմ իմ ողջ կյանքը»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանը:

«Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»