Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սահմանադրության նոր նախագիծը քաղաքացիներին հանրաքվեի նախաձեռնության հնարավորություն է տալիս

ПОЛИТИКА

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: 

Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվել է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության նախագծի նախնակ ան տարբերակի 8-րդ գլուխը վերաբերում է դատախազությունը և քննչական մարմիններին: Դատախազությունն, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: Քննչական մարմինները մինչդատական վարույթի շրջանակներում կազմակերպում են նախաքննության իրականացումը:

9-րդ գլխում տեղական ինքնակառավարման մարմինների մասով սահմանվում է, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքները կարող են միավորվել միջհամայնքային միավորման մեջ։ Հանրային շահերից ելնելով՝ միջհամայնքային միավորումներ կարող են ստեղծվել նաև օրենքով: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։ Գլուխ 10-ը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները: Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, ով հետևում է պետական և տեղական ինքնակառ ավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների վերականգնմանը, մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող օրենսդրության կատարելագործմանը: Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ: Ազգային ժողովն օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին կարող է անձեռնմխելիությունից զրկել պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ: Ազգային ժողովը պատգամավորների ընդհանու ր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով ընտրում է Մարդու իրավունքների պաշտպան: Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

Գլուխ 11-ում նշվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմին և ձևավորման կարգին առնչվող դրույթներ: ԿԸՀ-ն, ըստ նախագծի, պետք է կազմված լինի յոթ անդամից: ԿԸՀ նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԸՀ անդամ, այդ թվում` ԿԸՀ նախագահ: ԿԸՀ անդամների վրա տարածվում են պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված անհամատեղելիության դրույթները:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները նախագծի գլուխ 12-ում սահմանելիս նշվում է, որ այն անկախ պետական մարմին է, որը հետևում է հեռուստատեսության մեջ և ռադիոյում կարծիք արտահայտելու և տեղեկատվության ազատության պահպանմանը և պաշտպանում է այդ լրատվամիջոցները քաղաքական ուժերից, տնտեսական շահերից կամ ցանկացած այլ միջամտությունից: Եթերային հաճախություններ այն առաջարկում է հրապարակային և մրցութային կարգով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է դադարեցնել Ազգայի ն ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ:

Գլուխ 13-ում անդրադարձ է կատարվել Վերահսկիչ պալատին: «Վերահսկիչ պալատն իրավունք ունի իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարել միայն այն դեպքերում, երբ պետությունը դրանցում ունի էական մասնակցություն, կամ նրանք ֆինանսական միջոցներ են ստացել պետության կողմից, կամ նրանց պարտավորությունների համար պետությունը երաշխիքներ է տվել»,-ասված է նախագծում: Վերահսկիչ պալատը, ըստ սահմանադրության նախագծի նախնական տարբերակի, պետք է կազմված  լինի յոթ անդամից: Վերահսկիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պ ատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Վերահսկիչ պալատի անդամ, այդ թվում` Վերահսկիչ պալատի նախագահ: Սահմանված է, որ Վերահսկիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն:

Գլուխ 14-ը Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ է: Ի տարբերություն ներկա Սահմանադրության, երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության նախագահի առաջարկով ՀՀ Ազգային ժողովի կողմից, ապա նախագծով Կենտրոնական բանկի նախագահն ուղղակիորեն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ:

Գլուխ 15-ն անդրադառնում է Սահմանադրության ընդունմանը, փոփոխությանն ու հանրաքվեին: Սահմանադրական բարեփոխումների արդյունքում մշակված Սահմանադրության նախագծով հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ: Հոդված 202-ը սահմանում է, որ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 202-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն: Հանրաքվեի դրված նախագծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Հոդված 206-ն սահմանում է հանրաքվե անցկացնելու արգելքը, ըստ որի ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 1-7-րդ գլուխների հիմնական դրույթներն այստեղ:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества