ԱՊՀ-ի ՄԽՎ-ի նստաշրջանին կմասնակցեն աշխարհի մի շարք միջխորհրդարանական վեհաժողովների ղեկավարներ
МЕЖДУНАРОДНОЕՍանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) գարնանային նստաշրջանին կմասնակցեն աշխարհի մի շարք միջխորհրդարանական վեհաժողովների ղեկավարներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նախագահ Իլկա Կաներվան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կազմակերպության կայքում:
ԱՊՀ-ի ՄԽՎ-ի գարնանային նստաշրջանը կկայանա մայիսի 19-20-ին Սանկտ Պետերբուրգում:
«ԱՊՀ-ի ՄԽՎ-ի նստաշրջանի աշխատանքին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ կժամանան մի շարք միջազգային գործընկերային կազմակերպությունների, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն միջխորհրդարանական վեհաժողովների ղեկավարներ՝ Միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Չոուդհուրին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, (ազգերի) Համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Շիրին Շարմին Չոդհուրին եւ Սերգեյ Նարիշկինը, որը Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նախագահն Է եւ ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ՄԽՎ-ի նստաշրջանին օտարերկրյա մասնակիցների այսչափ ներկայացուցչական կազմը կունենա կազմակերպությունների աննախադեպ լայն աշխարհագրական ընդգրկում, դրանք միավորում են աշխարհի ավելի քան 200 երկրներ, ինչը պայմանավորել Է նաեւ Վեհաժողովի գարնանային նստաշրջանի առանձնահատկությունները, որի շրջանակներում տեղի կունենան բարձր մակարդակի մի շարք համատեղ եւ երկկողմ հանդիպումներ, ասված Է հաղորդագրության մեջ:
Միջոցառումներին կմասնակցեն ԱՊՀ-ի ՄԽՎ-ի կազմի մեջ ազգային խորհրդարանների ղեկավարները, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրեր եւ Վեհաժողովի գործընկերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



