Բրազիլիայի Սենատը քվեարկեց Ռուսեֆին պաշտոնից ժամանակավոր հեռացնելու օգտին
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի համերկրային Սենատը (խորհրդարանի վերին պալատ) մայիսի 12-ին պաշտպանել Է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին պաշտոնազրկելու ընթացակարգի շարունակումը: Որոշմանը կողմ Է քվեարկել 55 սենատոր, դեմ՝ 22-ը: Դա նշանակում Է, որ պետության ղեկավարը պետք Է իր պաշտոնը թողնի 180 օրով. այդ ժամանակաշրջանում նրա պարտականությունները կատարելու Է փոխնախագահ Միշել Տեմերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
180 օրը չգերազանցող ժամանակաշրջանում սենատորները պետք Է ուսումնասիրեն այն մեղադրանքները, որոնք Ռուսեֆին առաջադրվել են պաշտոնազրկման գործընթացի նախաձեռնողների կողմից: Եթե արդյունքում վերին պալատի անդամները չհամաձայնեն այդ փաստարկներին, նախագահը կվերադառնա իր պարտականությունների կատարմանը:
Հակառակ դեպքում Տեմերը պետության ղեկավարի պաշտոնում կմնա մինչեւ 2018 թվականի ընտրությունները: Ռուսեֆին պաշտոնից վերջնականապես հեռացնելու համար անհրաժեշտ Է, որ այդ նախաձեռնությունը պաշտպանի սենատորների առնվազն երկու երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



