Իրանցի ուխտավորները չեն կարողանա հաջ կատարել Սաուդյան Արաբիա
МЕЖДУНАРОДНОЕԻրանի քաղաքացիներն այս տարի չեն կարողանա հաջ կատարել Սաուդյան Արաբիա, քանի որ Էր Ռիադը սաբոտաժի Է ենթարկել Իսլամական Հանրապետության ուխտագնացների համար պայմանների ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 12-ին Կումում հայտարարել Է Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարար Ալի Ջանեթին՝ ելույթ ունենալով առավել ազդեցիկ շիա այաթոլլաներից մեկի՝ Աբդոլքարիմ Մուսավի Արդեբելի հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք արեցինք այն ամենը, ինչ կարողացանք, բայց սաուդացիները սաբոտաժի են ենթարկել իրանցի ուխտավորների կողմից հաջ կատարելու համար պայմանների ստեղծումը: Այլեւս ժամանակ չկա»,-նախարարի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:
Այսպիսով, նախարարը փաստորեն հաստատել Է 2016 թվականին իրանցիների համար հաջի չեղարկումը, նշում Է գործակալությունը:
Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունները խզել Է հունվարի 3-ին, այն բանից անմիջապես հետո, երբ ցուցարարների բազմությունը, որը զայրացած Էր սաուդացի հայտնի շիա աստվածաբան շեյխ Նիմր ան Նիմրի մահապատժից, ներխուժել Էր Թեհրանում Էր Ռիադի դեսպանատան եւ Մեշհեդում հյուպատոսության տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



