Ռուսեֆը ժամանակավոր պաշտոնազրկումից հետո արձակեց Բրազիլիայի կառավարությունը
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել Է իր կառավարության արձակման մասին այն բանից հետո, երբ համերկրային Սենատը (խորհրդարանի վերին պալատ) քվեարկեց նրա նկատմամբ իմպիչմենթի ընթացակարգը շարունակելու օգտին: Իշխանությունից ժամանակավորապես հեռացված պետության ղեկավարի համապատասխան դեկրետը հրապարակել Է հարավամերիկյան հանրապետության Պաշտոնական թերթը:
Ռուսեֆի դեկրետին համապատասխան, պաշտոնաթող են արվել բոլոր այն նախարարները, որոնք մտնում Էին կառավարության կազմի մեջ, ինչպես նաեւ նախագահի խորհրդականները: Կաբինետի նոր կազմը պետք Է ձեւավորի Բրազիլիայի փոխնախագահ Միշել Տեմերը, որը պետութան ղեկավարի պարտականությունները կատարելու Է իմպիչմենթի գործընթացի ժամանակաշրջանում:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Բրազիլիայի Սենատը մայիսի 12-ին պաշտպանել Է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին պաշտոնազրկելու ընթացակարգի շարունակումը: Որոշմանը կողմ Է քվեարկել 55 սենատոր, դեմ՝ 22-ը: Դա նշանակում Է, որ պետության ղեկավարը պետք Է իր պաշտոնը թողնի 180 օրով. այդ ժամանակաշրջանում նրա պարտականությունները կատարելու Է փոխնախագահ Միշել Տեմերը:
180 օրը չգերազանցող ժամանակաշրջանում սենատորները պետք Է ուսումնասիրեն այն մեղադրանքները, որոնք Ռուսեֆին առաջադրվել են պաշտոնազրկման գործընթացի նախաձեռնողների կողմից: Եթե արդյունքում վերին պալատի անդամները չհամաձայնեն այդ փաստարկներին, նախագահը կվերադառնա իր պարտականությունների կատարմանը:
Հակառակ դեպքում Տեմերը պետության ղեկավարի պաշտոնում կմնա մինչեւ 2018 թվականի ընտրությունները: Ռուսեֆին պաշտոնից վերջնականապես հեռացնելու համար անհրաժեշտ Է, որ այդ նախաձեռնությունը պաշտպանի սենատորների առնվազն երկու երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



